00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Այն, ինչ սահմանին անում է Լեհաստանը, ապուշ արարք է ԱՄՆ-ին հաճոյանալու համար. Լուկաշենկո

© Sputnik / Михаил Климентьев / Անցնել մեդիապահոցԱլեքսանդր Լուկաշենկո
Ալեքսանդր Լուկաշենկո - Sputnik Արմենիա, 1920, 25.02.2023
Ալեքսանդր Լուկաշենկո
Բաժանորդագրվել
Վարշավայի նախաձեռնությամբ փետրվարի 10-ին դադարեցվել է «Բոբրովնիկի» անցակետի աշխատանքը, ինչից հետո Լեհաստան-Բելառուս սահմանին երկու գործող սահմանային անցակետ է մնացել` մեկը մարդատար, մյուսը բեռնատար տրանսպորտի համար:
ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի – Sputnik. Բելառուսի հետ սահմանին գտնվող անցակետերով տրանսպորտի երթևեկության սահմանափակումը ապուշ քայլ է Լեհաստանի կողմից` ի շահ արևմտյան տերերի։ Այս հայտարարությունն արել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։
«Մեզ դրանից ո՛չ տաք է, ո՛չ սառը, մենք հո այնտեղ չենք գնում։ Մենք մտնում էինք Լեհաստան, կամ մեր տարածքում նրանք կցում էին կցորդիչը ու գնում։ Լեհերը, Եվրամիությունը եթե մեզ մոտ էին մտնում, մենք էինք վերցնում կցորդիչը և տանում։ Այդ կանոնակարգը վաղուց էինք հաստատել։ Նրանք ինչո՞ւ են հիմա հաստատել։ Ուզում են իրենց կարևորությունը ցույց տալ պատրոնի առջև, որը վերջերս ժամանել էր նրանց մոտ (Բայդենը. խմբ.)։ Պետք էր, չէ՞, ցույց տալ, որ նրանք այստեղ ամերիկացիների համար են «կռվում» և ամեն ինչի պատրաստ են, նաև սեփական գլխին կրակելու։ Ուղղակի ապուշ արարք է»,-Ալեքսանդր Լուկաշենկոյի խոսքը մեջբերում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով «Բելտա» տեղեկատվական գործակալությանը։
Բելառուսի նախագահին զարմացնում է, թե ինչու է Լեհաստանը ճնշում իրեն կերակրողներին։
«Ինչո՞ւ եք կտրում նրանց, ով ձեզ կերակրում է։ Այսօր, հատկապես որ պատժամիջոցներ են սահմանվել Ռուսաստանի ածխաջրածինների դեմ, Ղազախստանն է ածխաջրածիններով, նավթով ապահովում Եվրոպային։ Դու ինչո՞ւ ես կտրում նրանց։ Մարդիկ կորցրին աշխատանքը»,-արձանագրել է Լուկաշենկոն։
Պուտինը Լուկաշենկոյի հետ քննարկել է միասնական պաշտպանական տարածքի ստեղծման հարցը
Լեհական կողմի նախաձեռնությամբ փետրվարի 10-ին դադարեցվել է «Բոբրովնիկի» անցակետի աշխատանքը, ինչից հետո Լեհաստան-Բելառուս սահմանին երկու գործող սահմանային անցակետ է մնացել` մեկը` մարդատար, մյուսը` բեռնատար տրանսպորտի համար։ Ի պատասխան Մինսկը հայտարարել է, որ կփոխի լեհական բեռնափոխադրողների տեղաշարժի ռեժիմը. նրանք կկարողանան մուտք գործել Բելառուսի տարածք և լքել այն բացառապես սահմանի բելառուսա-լեհական հատվածով: Դրանից հետո Լեհաստանի իշխանությունները փետրվարի 21-ի երեկոյան սահմանափակել են խոշոր բեռնատարների երթևեկությունը «Կուկուրիկի» անցակետով, ինչի հետևանքով երթևեկությունն այնտեղ թույլատրվում է միայն ԵՄ-ում և Ազատ առևտրի եվրոպական ասոցիացիայում (Իսլանդիա, Լիխտենշտեյն, Նորվեգիա և Շվեյցարիա) գրանցված բեռնատարների համար:
ՀԱՊԿ-ը չի կարող մի կողմ քաշվել. Լուկաշենկոն ՝ Ուկրաինայի և Ռուսաստանի հակամարտության մասին
Լրահոս
0