https://armeniasputnik.am/20230225/ashkharhi-gavat-haj-marmnamarziknery-hajvogh-elujtner-en-unecel-55919095.html
Աշխարհի գավաթ. հայ մարմնամարզիկները հաջող ելույթներ են ունեցել
Աշխարհի գավաթ. հայ մարմնամարզիկները հաջող ելույթներ են ունեցել
Գագիկ Խաչիկյանը զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը, Արթուր Ավետիսյանը` 3-րդ։ 25.02.2023, Sputnik Արմենիա
2023-02-25T20:30+0400
2023-02-25T20:30+0400
2023-02-25T20:56+0400
հայաստան
մարմնամարզություն
մարմնամարզության աշխարհի առաջնություն
արթուր ավետիսյան
գագիկ խաչիկյան
տեսանյութ
տեսանյութեր
սպորտ
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/02/19/55918786_0:0:1601:901_1920x0_80_0_0_fddc7f8ac56bf79351f6edcd96a7a5e2.jpg
Գերմանիայի Կոտբուս քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլում Հայաստանի ներկայացուցիչները հաջող ելույթներ են ունեցել։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան։Գագիկ Խաչիկյանը նժույգ թափերի վարժությունում գրավել է 2-րդ տեղը։ Նա վաստակել է 14.833 միավոր։Հաղթողի կոչումը նվաճած ուզբեկ Աբդուլա Ազիզովը վաստակել է 14.866 միավոր։Օղակների վարժությունում հայ մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը (14.533 միավոր)։ Առաջին տեղում է հույն Էլեֆտերիոս Պետրոնիասը (14.966 միավոր)։Հենացատկի եզրափակիչում հանդես կգա օլիմպիական բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը, իսկ օղակների վարժությունում` Վահագն Դավթյանը։Ամեն ինչ կորոշվի թայ–բրեյքում. Արոնյանն ու Գուկեշը WR Chess Masters–ում ոչ–ոքի են խաղացել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/02/19/55918786_158:0:1359:901_1920x0_80_0_0_13d3e84df811dc3355d21dd2df26218c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, մարմնամարզություն, մարմնամարզության աշխարհի առաջնություն, արթուր ավետիսյան, գագիկ խաչիկյան, տեսանյութ, տեսանյութեր, видео, սպորտ
հայաստան, մարմնամարզություն, մարմնամարզության աշխարհի առաջնություն, արթուր ավետիսյան, գագիկ խաչիկյան, տեսանյութ, տեսանյութեր, видео, սպորտ
Աշխարհի գավաթ. հայ մարմնամարզիկները հաջող ելույթներ են ունեցել
20:30 25.02.2023 (Թարմացված է: 20:56 25.02.2023) Գագիկ Խաչիկյանը զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը, Արթուր Ավետիսյանը` 3-րդ։
Գերմանիայի Կոտբուս քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլում Հայաստանի ներկայացուցիչները հաջող ելույթներ են ունեցել։ Տեղեկությունը հայտնում է
Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան։
Գագիկ Խաչիկյանը նժույգ թափերի վարժությունում գրավել է 2-րդ տեղը։ Նա վաստակել է 14.833 միավոր։
Հաղթողի կոչումը նվաճած ուզբեկ Աբդուլա Ազիզովը վաստակել է 14.866 միավոր։
Օղակների վարժությունում հայ մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը (14.533 միավոր)։ Առաջին տեղում է հույն Էլեֆտերիոս Պետրոնիասը (14.966 միավոր)։
Հենացատկի եզրափակիչում հանդես կգա օլիմպիական բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը, իսկ օղակների վարժությունում` Վահագն Դավթյանը։