«Ուկրաինային միանգամից չի հաջողվի վերադարձնել Ղրիմը». Բայդեն

© AFP 2023 / BRENDAN SMIALOWSKIПрезиденты США и Украины Джо Байден и Владимир Зеленский идут по коридору Белого дома (21 декабря 2023). Вашингтон
Президенты США и Украины Джо Байден и Владимир Зеленский идут по коридору Белого дома (21 декабря 2023). Вашингтон - Sputnik Արմենիա, 1920, 25.02.2023
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ղրիմը Ռուսաստանի մարզ է դարձել 2014 թվականի մարտին` Ուկրաինայում պետական հեղաշրջումից հետո անցկացված հանրաքվեի արդյունքում։
ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի – Sputnik. ԱՄՆ-ն չի խառնվում Ռուսաստանի հետ հակամարտության հարցում Ուկրաինայի որոշումներին և հնարավոր է համարում, որ Կիևին չի հաջողվի միանգամից «վերադարձնել» Ղրիմը։ Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս հայտարարությունն արել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը:
«Մենք նրանց չենք թելադրելու, թե ինչպիսին պետք է լինի վերջնական արդյունքը (հակամարտության. խմբ)»,-ասել Է Բայդենը ABC հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Ուկրաինայի կողմից Ղրիմը «վերադարձնելու» հեռանկարների մասին հարցին էլ պատասխանել է. «Ես կարող եմ պատկերացնել այն հանգամանքները, որոնց դեպքում դրան անցումային շրջան է նախորդելու։ Ամեն ինչ միանգամից չի լինում»։
Ղրիմը Ռուսաստանի մարզ է դարձել 2014 թվականի մարտին` Ուկրաինայում պետական հեղաշրջումից հետո անցկացված հանրաքվեի արդյունքում։ 2014 թվականի հանրաքվեում Ղրիմում ընտրողների 96,77%-ը և Սևաստոպոլում ընտրողների 95,6%-ը կողմ են արտահայտվել Ռուսաստանի կազմ մտնելուն:
Հիշեցնենք՝ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Լրահոս
0