00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արևմուտքը պետք է դադարեցնի անարդյունք խաղը. Իրանի արտգործնախարար

© Sputnik / Aram NersesyanՀոսեյն Ամիր Աբդոլլահիան
Հոսեյն Ամիր Աբդոլլահիան - Sputnik Արմենիա, 1920, 26.02.2023
Հոսեյն Ամիր Աբդոլլահիան. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
ԻԻՀ ԱԳ նախարարը նշել է, որ Արևմուտքի երկրները մինչև հիմա չեն ներկայացրել որևէ փաստաթուղթ, որն ապացուցում է Ուկրաինայում իրանական ԱԹՍ-ների կիրառումը:
ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի – Sputnik. Արևմուտքը պետք է դադարեցնի անարդյունավետխաղը, հայտարարել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը՝ մեկնաբանելով Ուկրաինայում իրանական ԱԹՍ-ների կիրառման մասին լուրերը։
Նախարարը կրկին հերքել է Ուկրաինայում ռազմական գործողությունների ընթացքում իրանական դրոնների գործարկման մասին պնդումները։
«Ուկրաինայում իրանական անօդաչու թռչող սարքերի օգտագործման մասին պնդումները կեղծ են։ Ենթադրվում էր, որ տեղի կունենա Իրանի և Ուկրաինայի քաղաքական և ռազմական պատվիրակությունների երկրորդ հանդիպումը, սակայն որոշ արևմտյան կողմեր միայն պնդումեն և ոչ մի փաստաթուղթ չեն ներկայացնում։ Արևմուտքը պետք է դադարեցնի այդ անարդյունք խաղը։ Իրանը խաղաղության կողմնակից է, դեմ է պատերազմին», - Twitter-ում նշել է Աբդոլլահիանը։
Հիշեցնենք, որ Արևմուտքը պնդում է, թե Իրանը անօդաչու թռչող սարքեր է մատակարարում Ռուսաստանին Ուկրաինայում ռազմական գործողությունների համար։ Մոսկվան և Թեհրանը բազմիցս հերքել են նման մեղադրանքները։ Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանն ավելի վաղ հայտարարել էր, որ Թեհրանը ՌԴ-ին անօդաչու թռչող սարքեր է մատակարարել, սակայն Ուկրաինայում հատուկ գործողության մեկնարկից մի քանի ամիս առաջ:
Լրահոս
0