Բրազիլիայում ջրհեղեղի և սողանքների զոհերի թիվը հասել է 59-ի

© AP Photo / Andre PennerԱրդեն յոթ օր է, ինչ որոնողական աշխատանքները շարունակվում են։
Արդեն յոթ օր է, ինչ որոնողական աշխատանքները շարունակվում են։ - Sputnik Արմենիա, 1920, 26.02.2023
Արդեն յոթ օր է, ինչ որոնողական աշխատանքները շարունակվում են։
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ամենաշատը տուժել է Սան Սեբաստիանի քաղաքապետարանը։ Արդեն յոթ օր է, ինչ որոնողական աշխատանքները շարունակվում են։
ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի – Sputnik. Բրազիլիայի Սան Պաուլու նահանգում հորդառատ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղի և սողանքների զոհերի թիվը հասել է 59-ի, հայտնում է Globo պորտալը։
«Զոհերի պաշտոնական թիվը կազմում է 59 մարդ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ հաղորդվում էր 54 զոհի մասին։
Նշվում է, որ ամենաշատը տուժել է Սան Սեբաստիանի քաղաքապետարանը։ Արդեն յոթ օր է, ինչ որոնողական աշխատանքները շարունակվում են։
Փողոցները լցված են ցեխով և սողանքներից առաջացած աղբով։
Մոտ 30000 քմ տարածքում 150-ից ավելի փրկարարներ են աշխատում։
Լրահոս
0