00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԵԱՏՄ երկրների հանրային պալատը կոչ է անում օգնել Լեռնային Ղարաբաղի ժողովրդին

© Sputnik / Անցնել մեդիապահոցԵԱՏՄ երկրների դրոշները
ԵԱՏՄ երկրների դրոշները - Sputnik Արմենիա, 1920, 26.02.2023
Բաժանորդագրվել
2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն ՝ Լաչինի միջանցքը պետք է ազատ լինի բեռների, քաղաքացիների և տրանսպորտային միջոցների՝ երկու ուղղություններով երթևեկելու համար։
ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի - Sputnik. ԵԱՏՄ երկրների հանրային պալատը կոչ է արել Եվրասիական տնտեսական միության երկրների ղեկավարներին, միջազգային հասարակական և մարդասիրական կազմակերպություններին հումանիտար օգնություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի ժողովրդին, տեղեկանում ենք ԵԱՏՄ կայքից։
«Մենք՝ ԵԱՏՄ երկրների Հանրային պալատի մասնակիցներս և կողմնակիցներս Ռուսաստանից, Բելառուսից, Մոլդովայից, Հայաստանից, Ղազախստանից, Ուզբեկստանից, Ղրղըզստանից, Տաջիկստանից, մտահոգություն ենք հայտնում հումանիտար իրավիճակի կապակցությամբ, որը ստեղծվել է Լեռնային Ղարաբաղում հաղորդակցության միակ հանգուցային ուղու արգելափակման արդյունքում, որը հայտնի է որպես Լաչինի միջանցք, որով տարածաշրջան են հասցվել կենսական նշանակության ապրանքներ, պարենամթերք և բժշկական օգնություն։ Բացի այդ, Լեռնային Ղարաբաղում դադարեցվել է գազի մատակարարումը, տեղի են ունենում էլեկտրաէներգիայի հովհարային անջատումներ։
Արդյունքում 120 000 մարդ, այդ թվում՝ 30 000 երեխա, հայտնվել է ծանր վիճակում։
Այս ամենը սպառնալիք է ստեղծում մարդկանց առողջության և կյանքի համար և խախտում է Ժնևի կոնվենցիան և 1949 թվականի օգոստոսի 12-ի և 1977 թվականի հունիսի 8-ի լրացուցիչ արձանագրությունները, որոնք վերաբերում են քաղաքացիական բնակչության և միջազգային զինված հակամարտությունների զոհերի պաշտպանությանը:
Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն ՝ Լաչինի միջանցքը պետք է ազատ լինի բեռների, քաղաքացիների և տրանսպորտային միջոցների՝ երկու ուղղություններով երթևեկելու համար։
«Մենք՝ ԵԱՏՄ երկրների Հանրային պալատի մասնակիցներս և աջակիցներս Ռուսաստանից, Բելառուսից, Մոլդովայից, Հայաստանից, Ղազախստանից, Ուզբեկստանից, Ղրղըզստանից, Տաջիկստանից, անկեղծորեն մտահոգված ենք ստեղծված ծանր իրավիճակով, որը մոտ է հումանիտար աղետին և դիմում ենք Եվրասիական տնտեսական միության երկրների ղեկավարներին, միջազգային հասարակական և հումանիտար կազմակերպություններին՝ կոչ անելով մարդասիրական օգնություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի ժողովրդին։
Կարմիր խաչի ուղեկցությամբ այսօր 5 բուժառու տեղափոխվել է ՀՀ ԲԿ–ներ
Կոչ ենք անում Ադրբեջանի ղեկավարությանը իրավիճակը հումանիտար աղետի չհասցնել և ապաշրջափակել «կյանքի ճանապարհը»», – ասվում է հայտարարության մեջ։
Հավելենք, որ «Եվրասիական տնտեսական միության երկրների Հանրային պալատ» միջազգային նախագիծը զարգանում է Ռուսաստանի, Հայաստանի, Ղազախստանի, Մոլդովայի, Ղրղըզստանի, Բելառուսի, Ուզբեկստանի և մի շարք այլ երկրների հասարակական գործիչների նախաձեռնությամբ: ԵԱՏՄ երկրների Հանրային պալատի ձևավորման մասին ազդարարվել է 2022 թվականի փետրվարի 22-ին։
Լրահոս
0