00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Ադրբեջանական «Խոջալու» հեշթեգին հակադարձելու` հայկական կողմի պասիվությունը մտահոգիչ է

Ադրբեջանական «Խոջալու» հեշթեգին հակադարձելու հայկական կողմի պասիվությունը մտահոգիչ է
Բաժանորդագրվել
Մեդիափորձագետ Արթուր Պապյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է թվիթերյան հարթակում վերջերս թրենդային դարձած Խոջալու անվամբ հեշթեգին, որի համացանցային ակտիվ քննարկմամբ մեծապես շահագրգռված է ադրբեջանական կողմը։
Ադրբեջանցիների կողմից ներկայացվող Խոջալուի հեշթեգը կրկնվող, մեքենայացված հաղորդագրությունների արդյունք է, այստեղ գործ ունենք կոորդինացված վարքագծի հետ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց մեդիափորձագետ Արթուր Պապյանը։
Twitter–ում վերջերս տարածում է գտել Խոջալու անվամբ հեշթեգը, որը յուրատեսակ թրենդ է դարձել և շարունակաբար առաջ է մղվում ադրբեջանցիների կողմից։
«Եթե Twitter–ում ինքնանպատակ մեսիջներ ու հետաքրքիր կոնտենտ չունեցող թեմաներ են, ապա դրանք, բնականաբար, իրենցից բան չեն ներկայացնում։ Արևմտյան և ռուսական մեդիա դաշտերն ավելի մեծ խնդիրներ ունեն լուսաբանելու, որոնց հիմքում ռուս–ուկրաինական հակամարտությունն է, հետևաբար շատ ցածր է հավանականությունը, որ ավտոմատացված թեմաների հետևից շատ մարդիկ կգնան»,– ասաց Պապյանը։
Նրա դիտարկմամբ` Twitter–ը համարվում է գլոբալ զրույցի տարբերակ, այսինքն` այդ հարթակում լինում են կարևոր լրատվական իրադարձություններ, և ամբողջ աշխարհը կարող է միանալ դրանց առնչվող զրույցին։ Այդ առումով Twitter–ում թեմաներ նախաձեռնելն ու դրանք առաջ մղելը կարևոր է PR տեսանկյունից, հետևաբար տվյալ հանգամանը չի կարելի անտեսել։ Միջազգային լրագրողները հետևում են Twitter–ում կարևոր թեմաներին, որպեսզի դրանցից քաղեն անհրաժեշտ տեղեկատվությունն ու լուսաբանման արժանի նյութերը, բայց անգամ այս ամենը դեռ հիմք չէ, որ Twitter–ում առաջ մղվող թեմաները կարող են 100 տոկոսով արժանանալ ամբողջ աշխարհի ուշադրությանը։
Խրամորթը լքելու կոչեր էլ չեն հնչել, Խոջալուի շինծու ջարդերի մասին մուղամ են «հրամցրել»
«Ադրբեջանցիները փորձում են միաժամանակ մի քանի քայլ անել` իրականացնելով Twitter–յան արշավ և աշխատելով հայտնի խմբագրությունների հետ, որպեսզի առաջ մղեն իրենց թեման, ինչը համակարգված PR աշխատանք է»,– ասաց մեր զրուցակիցը։
Անդրադառնալով հարցին, թե ինչու հայկական կողմն իր հերթին Սումգայիթ հեշթեգով քարոզչություն չի իրականացնում ու ակտիվորեն չի հակադարձում ադրբեջանցիներին, Պապյանն ընդգծեց, որ թեև հայկական կողմը պարբերաբար ակտիվանում է, սակայն առաջնագծում հիմնականում արցախցի օգտատերերն են։ Հավանաբար հիմնական պատճառը, ըստ նրա, ոչ բավարար աշխատանքն է Հայաստանից։
«Հայկական կողմից հակադարձման պասիվությունն, ինչ խոսք, մտահոգիչ է։ Արժեր, որ գոնե փորձեին պատշաճ կերպով պատասխանել։ Հեշթեգն առհասարակ ինքն իրենով վտանգ չի ներկայացնում, առավել ևս, եթե մտնեն ու հետաքրքիր կոնտենտ չգտնեն, ապա դժվար թե դրան անմիջական ուշադրություն դարձնեն։ Խնդիրն այն է, որ կոնկրետ տվյալ հեշթեգի պարագայում ադրբեջանցիները կատարում են համակարգված աշխատանք»,– ասաց Պապյանը։
Մեդիափորձագետը հիշեցրեց, որ Հայաստանում ժամանակին նման իրավիճակներում հակազդելու համար գործում էր հայտնի ՊՕԱԿ–ը, որը հետագայում որոշակի գործառույթների փոփոխման արդյունքում դարձավ Օրբելի կենտրոն։ Այսօր էլ որոշ օգտատերեր փորձում են պատասխանել ադրբեջանցիներին, սակայն Խոջալուի թեման այժմ ավելի թրենդային է, քան Սումգայիթինը։
Հիշեցնենք` ադրբեջանական պաշտոնական քարոզչությունը փորձում է հայերին մեղադրել Խոջալուի խաղաղ բնակչության, այսպես կոչված, կոտորածի մեջ, սակայն անգամ Ադրբեջանի նախագահ Այազ Մութալիբովը 1992 թվականի մարտին խոստովանել է, թե «միջանցքը, որով մարդիկ կարող էին հեռանալ, հայերը, այնուամենայնիվ, թողել էին», իսկ «Աղդամի մոտ այդ ժամանակ բավարար ուժեր կային մարդկանց օգնության հասնելու համար»։
Խոջալուի այն բնակիչները, ովքեր այս կամ այն պատճառով չէին հեռացել գյուղից, իրենց ցանկությամբ, առանց որևէ նախապայմանի հանձնվել են հայկական կողմին։
Լրահոս
0