00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
09:27
26 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:53
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Ինչ շանսեր ունի Արցախը միջազգային դաշտում. իրավապաշտպանը` Օսկանյանի առաջարկի մասին

Ինչ շանսեր ունի Արցախը միջազգային դաշտում. իրավապաշտպանը` Օսկանյանի առաջարկի մասին
Բաժանորդագրվել
Միջազգային դատարան դիմելիս պարտադիր պետք է լինի և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի համաձայնությունը, սակայն իրավապաշտպանը վստահ է, որ Ադրբեջանը կդիմադրի նման մոտեցմանը, քանի որ իրավունքն Արցախի կողքին է։
Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում երկկողմ ընդունելի լուծումների բացակայության պայմաններում բանակցությունների միջոցով հնարավոր է համաձայնություն ձեռք բերել և հարցը ՄԱԿ–ի դատարան տեղափոխել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանը` մեկնաբանելով Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի` ՀՀ իշխանություններին արած առաջարկը։
Փետրվարի 24-ին Երևանում կազմակերպված «Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հրամայականը» թեմայով համաժողովում նախկին արտգործնախարարը Հայաստանի իշխանություններին առաջարկել է Արցախի հարցը տեղափոխել միջազգային դատարան։
«Իրավական հարթակը պետք է ակտիվորեն օգտագործվի Լեռնային Ղարաբաղի հարցում և դիվերսիֆիկացնի քաղաքական հարթակը, որտեղ, ցավոք սրտի, հայկական կողմի դիրքավորումն այդքան էլ բարենպաստ չէ հայանպաստ որոշումների համար»,–ասաց իրավապաշտպանը։
Սահակյանը պարզաբանում է, որ միջազգային դատարան դիմելիս պարտադիր պետք է լինի և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի համաձայնությունը, սակայն վստահ է, որ Ադրբեջանը կդիմադրի նման մոտեցմանը, քանի որ իրավունքն Արցախի կողքին է և ՄԱԿ–ի դատարանի կողմից հայանպաստ որոշումների շանսերը մեծ են։
«Ադրբեջանի համար ավելի հեշտ կլինի քաղաքականության մեջ պահել հայկական կողմին և այնտեղ թելադրել իրենց լուծումները, քան հարցը տեղափոխել իրավական հարթակ, որտեղ արդարության և իրավական սկզբունքների համապատասխան կարձանագրվեն արցախահայերի և Արցախի իրավունքները»,– նկատեց Սահակյանը։
Այս համատեքստում իրավապաշտպանը նշեց, որ Հայաստանը կարող է դիմել միջազգային դատարան` հղում անելով մարդու իրավունքներին առնչվող պայմանագրերի ու միջազգային կոնվենցիաների վրա։
Պետք է ճնշեն Ադրբեջանին. Կիրակոսյանը` միջազգային դատարանի որոշումը կատարելու մասին
Սրան ևս Ադրբեջանը կդիմադրի, սակայն Սահակյանի կարծիքով` այստեղ կարևոր է, թե միջնորդ կամ բանակցային գործընթացում ներգրավված կառույցներն ինչ սկզբունքայնություն կցուցաբերեն։ Օրինակ` նրանք կարող են մերժել Ադրբեջանի` ի վնաս Հայաստանի ոչ արդար լուծումները և նման պայմաններում կանխել ռազմական գործողությունները։
Ինչ վերաբերում է հարցին, թե արդյոք Արցախն ինքը կարող է դիմել միջազգային դատարան` չսպասելով ՀՀ իշխանություններին, Սիրանուշ Սահակյանը պարզաբանում է, որ Արցախն ինքնուրույն որևէ պարագայում չի կարող դիտարկել այդ տարբերակը, քանի որ միջազգայնորեն ճանաչված պետություն չէ, և, հետևաբար, միջազգային իավունքի սուբյեկտ չի հանդիսանում։
Սակայն կան այլ մեխանիզմներ։ Օրինակ` եթե հարցը կապված է մարդու իրավունքների հետ, այլ պետությունները ևս կարող են հայցվոր լինել։ Նման օրինակ կա Ուկրաինայի դեպքերով, երբ ընդդեմ ՌԴ–ի հայցին միացել է նաև Նիդեռլանդները` համահայցվորի կարգավիճակով։
Միջազգային իրավական պրակտիկայում կան նաև իրավական նախադեպեր, երբ որևէ երկրի ինքնիշխանություն է շնորհվել դատարանի վճռի հիման վրա։ Սիրանուշ Սահակյանը հիշեցնում է Կոսովոյի օրինակը։
«Կոսովոյի պարագայում կողմերը չէին ընդունել դատարանի իրավազորությունը, դրա համար հայցվել է խորհրդատվական կարծիք։ Այսինքն` եթե երկու պետությունները և նրանցից որևէ մեկը , մեր դեպքում` Ադրբեջանը, հրաժարվում են պարտադիր մանդատ ճանաչել Լեռնային Ղարաբաղի խնդրով, ապա գլխավոր ասամբլեայի հայցի հիման վրա ՄԱԿ–ի դատարանը կարող է խորհրդատվական կարծիք տալ։ Սա ևս հետաքրքիր հնարավորություն է, ուղղակի այս հնարավորությունից օգտվելու համար հայկական դիվանագիտությունը պետք է կարողանա ՄԱԿ–ում ձայների մեծամասնության աջակցությունը ստանալ, որպեսզի կայացվի որոշումը ՄԱԿ–ի դատարանի խորհրդատվական կարծիքի համար դիմելու նպատակով»,–ասաց նա։
Ըստ Սահակյանի` միջազգային իրավական դաշտում Հայաստանի հնարավորություններն անհամեմատ ուժեղ են, իսկ վերջին որոշումը Լաչինի միջանցքի վերաբերյալ լավ հիմք է, որպեսզի Հայաստանը ակտիվացնի իր դիվանագիտությունը։
«ՄԱԿ–ի մտավախությունն այն է, որ քաղաքական գործընթացները չպետք է առաջ անցնեն իրավական գործընթացներից և չեզոքացնեն իրավական գործընթացների ազդեցությունը։ Սա այն ամենաանցանկալի զարգացումը կլինի, երբ մենք կզրկվենք իրավական գործընթացներից օգուտներ հավաքելու և օգտագործելու հնարավորությունից»,– պարզաբանեց Սահակյանը։
Հետևաբար` իրավապաշտպանը կարծում է, որ քաղաքական պրոցեսները պետք է համակցվեն իրավականի հետ և քաղաքական գործիչներն էլ պետք է թույլ տան, որ իրավունքը սպասարկի քաղաքական պրոցեսներին, այլ ոչ թե հակառակը։
Հիշեցնենք` փետրվարի 22-ին ՄԱԿ–ի արդարադատության միջազգային դատարանը փաստեց` առկա է Ադրբեջանի կողմից «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի շրջանակում հայերի իրավունքներին անդառնալի վնաս հասցնելու անմիջական վտանգ։ Դատարանը որոշում կայացրեց, որտեղ ասվում էր` Ադրբեջանը պարտավոր է ձեռնարկել բոլոր միջոցները, որպեսզի ապահովի տրանսպորտի և մարդկանց անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ երկու ուղղություններով։ Միաժամանակ դատարանը միաձայն մերժեց Ադրբեջանի ներկայացրած միջանկյալ միջոցների պահանջը։
Հայաստանը պահանջել էր նաև Ադրբեջանին պարտավորեցնել անհապաղ լիովին վերականգնել բնական գազի անխափան մատակարարումը։ ՄԱԿ-ի գլխավոր դատական ատյանը նշեց՝ բավարար փաստարկներ չեն ներկայացվել, որ Ադրբեջանն է խաթարում գազի մատակարարումը։
Եթե Ադրբեջանը չկատարի դատարանի որոշումը, առնվազն հեղինակության խնդիր կառաջանա. Կիրակոսյան
Լրահոս
0