https://armeniasputnik.am/20230227/nikvol-pashinjany-bardzrastitshan-pashtvonjaneri-het-ajcelel-e-tsitsernakaberd-55948674.html
Նիկոլ Փաշինյանը բարձրաստիճան պաշտոնյաների հետ այցելել է Ծիծեռնակաբերդ
Նիկոլ Փաշինյանը բարձրաստիճան պաշտոնյաների հետ այցելել է Ծիծեռնակաբերդ
Պաշտոնյաները ծաղիկներ են խոնարհել Ադրբեջանի ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակը հավերժացնող խաչքարերին: 27.02.2023, Sputnik Արմենիա
2023-02-27T09:45+0400
2023-02-27T09:45+0400
2023-02-27T10:47+0400
հայաստան
նիկոլ փաշինյան
ալեն սիմոնյան
վահագն խաչատուրյան
ծիծեռնակաբերդ
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/02/1b/55948629_0:84:1601:984_1920x0_80_0_0_3824bf6c9ec65e00522901ca5f9e411b.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի – Sputnik. 1988 թվականի փետրվարի 27-29-ը Սումգայիթում իրականացված հայերի ջարդերի տարելիցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն ու Անվտանգության խորհրդի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Տեղեկությունը հայտնում է Ազգային ժողովի մամուլի ծառայությունը։Պաշտոնյաները հարգանքի տուրք են մատուցել ոճրագործության զոհերի հիշատակին։Բարձրաստիճան պաշտոնյաները ծաղկեպսակ են դրել եւ ծաղիկներ խոնարհել Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակը հավերժացնող խաչքարերին:Հիշեցնենք, որ 1988թ. փետրվարի 26-29–ը Բաքվից 20 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Սումգայիթ քաղաքում ադրբեջանական իշխանությունները սկսեցին տեղի հայ բնակչության բնաջնջումը, որն ուղեկցվում էր հայերի ունեցվածքի զանգվածային թալանով և ոչնչացմամբ:Պաշտոնական տվյալներով՝ զոհվել է 26 հայ, ոչ պաշտոնական տվյալներով՝ զոհերի թիվը մի քանի հարյուր է։Հայատյացությունն Ադրբեջանի պետական քաղաքականությունն է. ԱԳՆ–ը` Սումգայիթի ջարդերի մասին
ծիծեռնակաբերդ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/02/1b/55948629_88:0:1511:1067_1920x0_80_0_0_32bba77ca2e622184dff649e59428354.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, նիկոլ փաշինյան, ալեն սիմոնյան, վահագն խաչատուրյան, ծիծեռնակաբերդ
հայաստան, նիկոլ փաշինյան, ալեն սիմոնյան, վահագն խաչատուրյան, ծիծեռնակաբերդ
Նիկոլ Փաշինյանը բարձրաստիճան պաշտոնյաների հետ այցելել է Ծիծեռնակաբերդ
09:45 27.02.2023 (Թարմացված է: 10:47 27.02.2023) Պաշտոնյաները ծաղիկներ են խոնարհել Ադրբեջանի ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակը հավերժացնող խաչքարերին:
ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի – Sputnik. 1988 թվականի փետրվարի 27-29-ը Սումգայիթում իրականացված հայերի ջարդերի տարելիցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն ու Անվտանգության խորհրդի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Տեղեկությունը հայտնում է
Ազգային ժողովի մամուլի ծառայությունը։
Պաշտոնյաները հարգանքի տուրք են մատուցել ոճրագործության զոհերի հիշատակին։
Բարձրաստիճան պաշտոնյաները ծաղկեպսակ են դրել եւ ծաղիկներ խոնարհել Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակը հավերժացնող խաչքարերին:
Հիշեցնենք, որ 1988թ. փետրվարի 26-29–ը Բաքվից 20 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Սումգայիթ քաղաքում ադրբեջանական իշխանությունները սկսեցին տեղի հայ բնակչության բնաջնջումը, որն ուղեկցվում էր հայերի ունեցվածքի զանգվածային թալանով և ոչնչացմամբ:
Պաշտոնական տվյալներով՝ զոհվել է 26 հայ, ոչ պաշտոնական տվյալներով՝ զոհերի թիվը մի քանի հարյուր է։