00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

35 տարի անց պետք է ի ցույց դնենք մեր անկոտրում կամքը. ՀՀ նախագահն ուղերձ է հղել

© Sputnik / Asatur YesayantsՎահագն Խաչատուրյան
Վահագն Խաչատուրյան - Sputnik Արմենիա, 1920, 27.02.2023
Վահագն Խաչատուրյան
Բաժանորդագրվել
Վահագն Խաչատուրյանը նշել է, որ սումգայիթյան ողբերգությունից 35 տարի անց արցախահայությունը կրկին կանգնած է իր հայրենիքում ապրելու իրավունքների պաշտպանության հանգրվանում:
ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի – Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ուղերձ է հղել սումգայիթյան ողբերգության 35-րդ տարելիցի կապակցությամբ և միասնականության կոչ արել հայերին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
Փետրվարի 27-ին հայերը ոգեկոչում են 1988 թվականին Սումգայիթ քաղաքում կազմակերպված հայկական ջարդերի զոհերի հիշատակը: 35 տարի առաջ տեղի ունեցած արյունալի իրադարձություններն ակնհայտ դարձրին ադրբեջանական իշխանությունների որդեգրած քաղաքականությունը, որի նպատակը սեփական տանն ապրող և արարող հայերի բռնի տեղահանումն ու ունեզրկումն էր:
«Հենց Սումգայիթի ողբերգության անպատժելիության հետևանքով կարճ ժամանակ անց նմանօրինակ բարբարոսություններ սանձազերծվեցին Բաքվում, Գանձակում և այլուր և ըստ էության, ադրբեջանական իշխանությունները փորձեցին էթնիկ զտման իրենց քաղաքականությունն իրականացնել նաև Լեռնային Ղարաբաղում՝ հարուցելով մեր հայրենակիցների արդարացի բողոքն ու դիմադրությունը: Արցախի մեր հայրենակիցները ոտքի կանգնեցին իրենց հազարամյա հայրենիքում խաղաղ ու անվտանգ ապրելու անքակտելի իրավունքների համար և այդ պայքարը շարունակվում է մինչ օրս։ Սումգայիթյան ողբերգությունից 35 տարի անց, ցավոք, արցախահայությունը կրկին կանգնած է իր տանը, իր հայրենիքում ապրելու իրավունքների պաշտպանության հանգրվանում»,– նշել է Խաչատուրյանը։
ՀՀ նախագահի խոսքով` դարեր շարունակ մեր ժողովուրդը ճաշակել է և հաղթանակի բերկրանքը, և կորուստների դառնությունը, բայց մեր ժողովուրդը երբեք չի ձգտել պատերազմի, այլ փորձել է խաղաղ ապրել ու արարել իր տանը, հայրենիքում, իր ավյունով ու ստեղծագործ ջանքով՝ լավագույնս գիտակցելով և պատերազմի, և խաղաղության գինը, գիտակցելով նաև, որ պատերազմների արհավիրքում հաղթողներ չեն լինում։

«Այսօր մենք խոնարհվելով սումգայիթյան ողբերգության անմեղ զոհերի հիշատակի առաջ, առավել քան երբևէ, պետք է միասնական ջանքով ի ցույց դնենք մեր անկոտրում կամքը՝ պաշտպանել իրենց հնամենի հայրենիքում խաղաղ ու անվտանգ ապրելու Արցախի մեր հայրենակիցների անբեկանելի իրավունքները, պիտի մեկտեղենք մեր միասնական ներուժն ու կորովը՝ հանուն մեր քաղաքացիների, հանուն մեր սերունդների անվտանգ ու խաղաղ ապագայի»,– ընդգծել է նա։

ՀՀ նախագահը խաղաղություն է մաղթել հայ ժողովրդին, ամուր կամք ու բարօրություն` Արցախի մեր հայրենակիցներին։
Նիկոլ Փաշինյանը բարձրաստիճան պաշտոնյաների հետ այցելել է Ծիծեռնակաբերդ
Լրահոս
0