00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:58
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Թուրքիան ՀՀ–ի հետ բանակցություններն օգտագործում է PR-ի համար. Կիրո Մանոյան

Թուրքիան Հայաստանի հետ բանակցություններն օգտագործում է PR-ի համար, Անկարան չի փոխել իր մոտեցումները. Մանոյան
Բաժանորդագրվել
Թուրքիայի իշխանությունները ցանկանում են համաշխարհային հանրության աչքում կառուցողական գործընկեր երևալ, և հայկական կողմի հետ հանդիպումներն այդ տեսանկյունից լավ առիթ են։
ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի – Sputnik. Թուրքիան նախկինում պատրաստ չէր և հիմա էլ պատրաստ չէ կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ՝ առանց գործընթացը կապելու հայ-ադրբեջանական խնդրի հետ, և Հայաստանի ոչ մի մարդասիրական կամ այլ ժեստ իրավիճակը չի փոխի։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը։
«Թուրքիան բազմիցս հայտարարել է, այդ թվում՝ Արարատ Միրզոյանի վերջին այցի ժամանակ, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կախված է հայ-ադրբեջանական օրակարգից։ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաշտեցման հավանականությունն այնքան էլ մեծ չէ, թեև ես չեմ զարմանա, եթե Հայաստանի իշխանությունները մեզ մեկ այլ անակնկալ մատուցեն։ Ամեն դեպքում Անկարայի վերաբերմունքը մնում է նույնը՝ առանց հայ-ադրբեջանական հաշտեցման ոչ մի նորմալացում Երևանի հետ»,- ասաց Մանոյանը՝ մեկնաբանելով վերջին շաբաթվա իրադարձությունները Թուրքիայի հարավում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերից հետո։
Հայաստանը փրկարարների խումբ ուղարկեց Թուրքիա որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցելու համար։ Նաև մարդասիրական օգնության երկու խմբաքանակ ուղարկվեց Թուրքիա։ Բեռնատարները 30 տարվա մեջ առաջին անգամ հատեցին ցամաքային սահմանը Մարգարայի կամրջով։ Այնուհետև հայ փրկարարները նույն ճանապարհով վերադարձան հայրենիք։ Բացի այդ, Հայաստանի ԱԳՆ ղեկավար Արարատ Միրզոյանը փետրվարի 15-ին այցելեց Թուրքիա։ Մևլութ Չավուշօղլուի հետ բանակցություններից հետո կողմերը հայտարարեցին երկխոսության և սահմանների բացման գործընթացն արագացնելու մասին։ Համատեղ ճեպազրույցում խոսվեց նաև Անիի կամրջի վերականգնման և սահմանային ենթակառուցվածքների մասին։
Նշված բոլոր զարգացումները Մանոյանի համար հիմք չեն ենթադրելու, որ Հայաստանի ղեկավարությունն ի վիճակի է Թուրքիայի և Ադրբեջանի հետ վարել հայկական շահերին համապատասխան հայակենտրոն և հայանպաստ քաղաքականություն։ Նա հիշեցնում է, որ թուրք-ադրբեջանական տանդեմը ագրեսիա է իրականացրել Հայաստանի դեմ, և պատերազմում պարտված կողմ լինելու հանգամանքը կապկպել է ՀՀ ղեկավարության ձեռքերն ու ոտքերը։ Նման պայմաններում գործող իշխանությունից Հայաստանի համար ձեռնտու որոշումներ ակնկալելն անիմաստ է։
Մանոյանը վստահ չէ, որ Թուրքիայի երկրաշարժը և Հայաստանի կողմից տրամադրվող մարդասիրական օգնությունը կարող են ինչ-որ փոփոխություն մտցնել Անկարայի քաղաքականության մեջ։ Նրա կարծիքով` Հայաստանի իշխանություններն իրենք են քաղաքական երանգ տվել Թուրքիային մարդասիրական օգնություն տրամադրելու գործընթացին՝ դա քողարկված ներկայացնելով որպես կարգավորման բանակցություններում բեկում մտցնելու հնարավորություն։
Նույն համատեքստում պետք է դիտարկել նաև ԱԳՆ ղեկավարի, նրա տեղակալի, ինչպես նաև բանակցություններում հայկական կողմի հատուկ ներկայացուցչի` Անկարա կատարած այցը։
«Հայաստանի ղեկավարության նպատակները չեն իրականացել, իսկ Անիի կամրջի համատեղ ջանքերով վերականգնումը որևէ կերպ չի կարող դիտարկվել որպես Թուրքիայի կողմից ինչ-որ կառուցողական ժեստ։ Վերականգնման թեման նոր չէ, այն քննարկվել է մի քանի տարի առաջ։ Եվ փաստ չէ, որ նախագիծն ի վերջո կյանքի կկոչվի։ Այս ընթացքում Թուրքիայի հետ ձեռք են բերվել այլ պայմանավորվածություններ, օրինակ՝ նույն օդային բեռնափոխադրումները կամ երրորդ երկրների քաղաքացիների տեղաշարժի համար ցամաքային սահմանի բացումը։ Բայց այդ ամենը դեռ թղթի վրա է, իսկ թե երբ կիրականացվի կամ ընդհանրապես կիրականացվի արդյոք, մեծ հարց է»,- նշեց Մանոյանը։
Նրա խոսքով` Թուրքիան անընդհատ տեղեկատվական դաշտ է նետում տարբեր թեմաներ և նարատիվներ, քանի որ նրա համար կարևոր է աշխարհին ցույց տալ կարգավորման ցանկությունը։ Անկարան ձգտում է համաշխարհային հանրության աչքում կառուցողական գործընկեր երևալ, բայց իրականում հիմնովին չի վերանայի իր մոտեցումները։
ՀՅԴ ներկայացուցիչը հիշեցրեց, որ մարտի վերջին Երևանում ֆուտբոլային հանդիպում կանցկացվի։ Հայաստանի և Թուրքիայի հավաքականները Եվրո-2024-ի ընտրական փուլի առաջին հանդիպումը կանցկացնեն 2023 թվականի մարտի 25-ին։ Հնարավոր է, որ Անկարայից բարձր պատվիրակություն գա Հայաստան։ Սակայն նմանատիպ բոլոր հանդիպումներն արդյունք չեն տա այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանը, Թուրքիայի տեսանկյունից, չի կարգավորել իր հարաբերություններն Ադրբեջանի հետ։
Լրահոս
0