00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՌԴ-ն պատրաստ է խաղաղության պայմանագրի շուրջ ՀՀ–Ադրբեջան բանակցություն կազմակերպել. Լավրով

© Photo : Screenshot / Ministry of Foreign Affairs of RussiaՍերգեյ Լավրով
Սերգեյ Լավրով - Sputnik Արմենիա, 1920, 28.02.2023
Սերգեյ Լավրով
Բաժանորդագրվել
Սերգեյ Լավրովի խոսքով` ադրբեջանական կողմը պատրաստ է դրան, իսկ հայկական կողմն ասել է, որ նույնպես չի առարկում, բայց վերջնական համաձայնություն չի տվել։
ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik. Ռուսական կողմը պատրաստ է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններ կազմակերպել խաղաղության պայմանագրի շուրջ, սակայն շատ չի պնդի այդ հարցում։ Այս հայտարարությունն արել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Բաքվում Ադրբեջանի ԱԳՆ–ի ղեկավար Ջեյհուն Բայրամովի հետ բանակցություններից հետո կայացած ասուլիսում։
«Մենք հաստատել ենք նման հանդիպումները շարունակելու համար հնարավորություններ ընձեռելու մեր պատրաստակամությունը»,–ասել է Լավրովը` մեկնաբանելով Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների՝ խաղաղության պայմանագրի շուրջ հանդիպման հարցը:
Նախարարը հավելել է, որ ադրբեջանական կողմը պատրաստ է դրան, հայկական կողմն էլ ասել է, որ նույնպես չի առարկում, բայց դեռ վերջնական համաձայնություն չի տվել:
«Ես չեմ կարծում, որ մենք համառորեն կառաջարկենք մեր ծառայությունները, բայց երկու կողմն էլ քաջ գիտի դրանց (ծառայությունների. խմբ) մասին»,–հավելել է Լավրովը:
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովն էլ ասել է, որ Բաքուն և Երևանն առցանց դիվանագիտությամբ են զբաղվում։
Նրա խոսքով` կողմերը խաղաղության համաձայնագրի նախագծի վերաբերյալ մեկնաբանություններ են ուղարկում իրար, ինչը ոչ արդյունավետ է. «Որքան շուտ հայկական կողմը փոխի իր մոտեցումը և վերադառնա բանակցությունների սեղանի շուրջ, այնքան դա ավելի օգտակար կլինի գործընթացի համար»։
ԱԺ խոսնակը նյարդային է համարում ՌԴ-ի` խաղաղության պայմանագրի վերաբերյալ արձագանքը
Հիշեցնենք, որ 2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ 2022 թվականի մարտին Բաքուն Երևանին էր փոխանցել հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հինգ կետից բաղկացած իր առաջարկը: Հայկական կողմը շտկումներ է ավելացրել և ուղարկել իր տարբերակը։ Այդ ժամանակից ի վեր կողմերի միջև տարբեր մակարդակներով բանակցությունների մի քանի փուլ է եղել։
Բաքուն խաղաղ բանակցությունների առաջարկությունները Երևանի հետ փոխանակում է առցանց ձևաչափով
Լրահոս
0