https://armeniasputnik.am/20230228/ajs-anpitan-gvortsvov-cucmunq-chem-tvel-ev-chem-el-talu-davit-tvonvojan-56059061.html
Այս «անպիտան» գործով ցուցմունք չեմ տվել և չեմ էլ տալու. Դավիթ Տոնոյան
Այս «անպիտան» գործով ցուցմունք չեմ տվել և չեմ էլ տալու. Դավիթ Տոնոյան
Դավիթ Տոնոյան հայտարարություն
2023-02-28T18:51+0400
2023-02-28T18:51+0400
2023-02-28T18:55+0400
հայաստան
դավիթ տոնոյան
դատավոր
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/06/06/42926081_0:0:1601:901_1920x0_80_0_0_26fb3a7f68d39939e5e2df26c84858bc.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն իր դեմ հարուցված «անպիտան» քրգործով ցուցմունք չի տվել և չի էլ տալու։ Նա նման հայտարարություն է տարածել` հավելելով, որ իր ազատազրկումը ապօրինի է:Տոնոյանը հայտնել է, որ վերապատրաստման դասընթացներին մասնակցելու պատճառաբանությամբ երկշաբաթյա ընդմիջումից հետո այս անգամ էլ դատավորի արձակուրդի մեկնելու հիմնավորմամբ դատական նիստ է նշանակվել 2023 թվականի մարտի 28-ին:Տոնոյանի փաստաբաններն ավելի վաղ հայտնել էին, որ նախորդ նիստը պետք է տեղի ունենար փետրվարի 21-ին, սակայն նշանակվել է փետրվարի 28-ին` կրկին նույն պատճառաբանությամբ` դատավորը վերապատրաստման է։Հիշեցնենք` 2021-ի սեպտեմբերի 30-ին ԱԱԾ-ն հայտնեց, որ Դավիթ Տոնոյանն ու զենքի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանը ձերբակալվել են առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու կասկածանքով։Իսկ ավելի վաղ` սեպտեմբերի 25-ին, ԱԱԾ-ն տեղեկացրել էր, որ ԶՈւ ավիացիայի նախկին պետ Ավետիք Մուրադյանն է ձերբակալվել նյութական ծանր հետևանքների առաջացմամբ իշխանությունը չարաշահելու և պաշտոնեական կեղծիքներ կատարելու կասկածանքով։Զինտեխնիկայի պահպանման ժամկետներ չեն եղել. Դավիթ Տոնոյանը քայլեր է նախաձեռնելուԸստ հաղորդագրության` նա ի պաշտոնե տեղյակ է եղել, որ դեռևս 2011 թվականին զենք և ռազմամթերք մատակարարող կազմակերպություններից մեկը ՀՀ է ներմուծել 1985-1991 թվականների արտադրության հրթիռներ։ Մատակարարումից որոշ ժամանակ անց հրթիռների մի մասը չի կրակվել և դուրս է հանվել հաշվեկշռից, իսկ մնացածն ընդհանրապես չի կիրառվել, այդ թվում՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված 44-օրյա պատերազմի ժամանակ:2021 թվականի սեպտեմբերի 30-ից Տոնոյանն ու Գալստյանը կալանավորված են։Այս գործով մեղադրանք է առաջադրվել նաև ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանին, ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանին, ՀՀ ՊՆ ավիացիայի վարչության ավիացիոն տեխնիկական ունեցվածքի ծառայության պետ Արտյոմ Համբարյանին և ավիացիայի վարչության գլխավոր ինժեներ Վլադիմիր Բաբայանին:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/06/06/42926081_0:0:1423:1067_1920x0_80_0_0_b69157769b41103604827392167f9106.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, դավիթ տոնոյան, դատավոր
հայաստան, դավիթ տոնոյան, դատավոր
Այս «անպիտան» գործով ցուցմունք չեմ տվել և չեմ էլ տալու. Դավիթ Տոնոյան
18:51 28.02.2023 (Թարմացված է: 18:55 28.02.2023) Դավիթ Տոնոյանը հայտնել է, որ կրկին հետաձգվել է իր դեմ հարուցված քրգործի քննությունը։
ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն իր դեմ հարուցված «անպիտան» քրգործով ցուցմունք չի տվել և չի էլ տալու։ Նա նման հայտարարություն է տարածել` հավելելով, որ իր ազատազրկումը ապօրինի է:
Տոնոյանը հայտնել է, որ վերապատրաստման դասընթացներին մասնակցելու պատճառաբանությամբ երկշաբաթյա ընդմիջումից հետո այս անգամ էլ դատավորի արձակուրդի մեկնելու հիմնավորմամբ դատական նիստ է նշանակվել 2023 թվականի մարտի 28-ին:
«Դատավորի սույն որոշումը գնահատում եմ որպես իշխանության կողմից ինձ «պատժելու» նպատակով նիստերի արhեստական ձգձգման դրսևորում՝ հնարավորինս երկարատև անազատության մեջ պահելու միջոցով»,–ընդգծել է նա։
Տոնոյանի փաստաբաններն ավելի վաղ հայտնել էին, որ նախորդ նիստը պետք է տեղի ունենար փետրվարի 21-ին, սակայն նշանակվել է փետրվարի 28-ին` կրկին նույն պատճառաբանությամբ` դատավորը վերապատրաստման է։
Հիշեցնենք` 2021-ի սեպտեմբերի 30-ին ԱԱԾ-ն հայտնեց, որ
Դավիթ Տոնոյանն ու զենքի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանը ձերբակալվել են առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու կասկածանքով։
Իսկ ավելի վաղ` սեպտեմբերի 25-ին, ԱԱԾ-ն տեղեկացրել էր, որ ԶՈւ ավիացիայի նախկին պետ Ավետիք Մուրադյանն է ձերբակալվել նյութական ծանր հետևանքների առաջացմամբ իշխանությունը չարաշահելու և պաշտոնեական կեղծիքներ կատարելու կասկածանքով։
Ըստ հաղորդագրության` նա ի պաշտոնե տեղյակ է եղել, որ դեռևս 2011 թվականին զենք և ռազմամթերք մատակարարող կազմակերպություններից մեկը ՀՀ է ներմուծել 1985-1991 թվականների արտադրության հրթիռներ։ Մատակարարումից որոշ ժամանակ անց հրթիռների մի մասը չի կրակվել և դուրս է հանվել հաշվեկշռից, իսկ մնացածն ընդհանրապես չի կիրառվել, այդ թվում՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված 44-օրյա պատերազմի ժամանակ:
2021 թվականի սեպտեմբերի 30-ից
Տոնոյանն ու
Գալստյանը կալանավորված են։
Այս գործով
մեղադրանք է առաջադրվել նաև ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանին, ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանին, ՀՀ ՊՆ ավիացիայի վարչության ավիացիոն տեխնիկական ունեցվածքի ծառայության պետ Արտյոմ Համբարյանին և ավիացիայի վարչության գլխավոր ինժեներ Վլադիմիր Բաբայանին: