00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Մարիաննա Փայտյան
Անգամ Կիրանցի մատույցներ չենք կարողացել հասնել, Բերքաբերի խաչմերուկից ոտքով ենք եկել․ Մարիաննա Փայտյան
17:06
3 ր
Գառնիկ Դանիելյան
Մարդիկ կադաստրի վկայականները ձեռքներին կառավարությունից լացելով դուրս եկան․ Գառնիկ Դանիելյան
17:09
5 ր
Բագրատ Սրբազան
Տեռոր սեփական ժողովրդի նկատմամբ․Բագրատ Սրբազան
17:15
0 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
8 ր
Ավետիք Չալաբյան
Եկել են զգուշացնելու ոստիկաններին, որ չդառնան հանցակից ու հանցագործ․ Ավետիք Չալաբյան
18:21
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:13
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:46
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԱԺ–ն պետք է բանաձև ընդունի, որում Ադրբեջանը ցեղասպան պետություն ճանաչվի. Լարիսա Ալավերդյան

© Sputnik / Aram NersesyanԼարիսա Ալավերդյան
Լարիսա Ալավերդյան - Sputnik Արմենիա, 1920, 28.02.2023
Լարիսա Ալավերդյան
Բաժանորդագրվել
Իրավապաշտպանը կարծում է, որ Ադրբեջանի կողմից ցեղասպանություն իրականացնելը պետք է դառնա միջազգային հարթակների քաղաքական օրակարգի հարց։
ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik. Պետք է պահանջել, որ Ազգային ժողովն ընդունի բանաձև, որում Ադրբեջանը ճանաչվի որպես ցեղասպանություն իրականացնող սուբյեկտ։ Սումգայիթի ջարդերի զոհերի հիշատակին նվիրված խաչքարի մոտ լրագրողների հետ զրույցում այս տեսակետը հայտնեց ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը։
«Ադրբեջանի կողմից շարունակական ցեղասպանություն իրականացնելը պետք է ոչ թե ներքին լսարանի համար հնչեցվի ՀՀ պաշտոնատար անձանց կողմից, այլ պետք է դառնա միջազգային հարթակների քաղաքական օրակարգի հարց»,– ասաց իրավապաշտպանը։
Երկրորդ փաստաթուղթը, որ պետք է Սումգայիթի ողբերգության հետ կապված կառավարությունն ընդունի, ըստ Ալավերդյանի, պետք է Սումգայիթում, Բաքվում, Գանձակում, ավելի քան 320 այլ հայաբնակ բնակավայրերից բռնի տեղահանված հայերին վերապրողների կարգավիճակ տա։
Ադրբեջանական «Խոջալու» հեշթեգին հակադարձելու հայկական կողմի պասիվությունը մտահոգիչ է
«Նրանց մեջ կան այնպիսի անմարդկային տանջանքների ենթարկված մարդիկ, որոնք պահանջում են հոգածություն կառավարության և իշխանության կողմից»,–ասաց իրավապաշտպանը։
Հիշեցնենք` 1988թ. փետրվարի 26-29–ը Բաքվից 20 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Սումգայիթ քաղաքում ադրբեջանական իշխանությունները սկսեցին տեղի հայ բնակչության բնաջնջումը, որն ուղեկցվում էր հայերի ունեցվածքի զանգվածային թալանով և ոչնչացմամբ: Պաշտոնական տվյալներով՝ զոհվել է 26 հայ, ոչ պաշտոնական տվյալներով՝ զոհերի թիվը մի քանի հարյուր է։
Անցյալի արարքների ընդունումը կարևոր քայլ է. ԵՄ գրասենյակը` Սումգայիթի ջարդերի մասին
Լրահոս
0