https://armeniasputnik.am/20230228/mirzvojann-arcakhum-steghtsvats-iravitshaky-qnnarkel-e-mak-i-grasenjaki-glkhavvor-tnoreni-het-56018117.html
Միրզոյանն Արցախում ստեղծված իրավիճակը քննարկել է ՄԱԿ-ի գրասենյակի գլխավոր տնօրենի հետ
Միրզոյանն Արցախում ստեղծված իրավիճակը քննարկել է ՄԱԿ-ի գրասենյակի գլխավոր տնօրենի հետ
ՀՀ արտգործնախարարն ընդգծել է ՄԱԿ համապատասխան մարմինների՝ տեղում իրավիճակը գնահատելու և ակտիվ ներգրավվածության անհրաժեշտությունը: 28.02.2023, Sputnik Արմենիա
2023-02-28T11:25+0400
2023-02-28T11:25+0400
2023-02-28T11:57+0400
հայաստան
լաչինի միջանցք
արարատ միրզոյան
միավորված ազգերի կազմակերպություն (մակ)
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/02/1c/56016994_0:260:2500:1667_1920x0_80_0_0_6edaa2d5f8c4bd9e8404f8ecd3f220f0.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik. ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը Ժնևում ՄԱԿ-ի գրասենյակի գլխավոր տնօրեն Տատյանա Վալովայայի հետ քննարկել է Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակը։ Տեղեկությունը հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։Երկուստեք նշվել է ՄԱԿ–ի արդարադատության միջազգային դատարանի կողմից հրատապ միջոցների կիրառման վերաբերյալ փետրվարի 22-ին կայացված որոշման կարևորությունը:Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային կայունությանը և խաղաղությանը վերաբերող հարցերի:Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ից Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ անջատում է Արցախի գազամատակարարումը։Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է հովհարային անջատումներով։Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։
լաչինի միջանցք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/02/1c/56016994_203:0:2426:1667_1920x0_80_0_0_c31285a5346687f5c6693bb762bdce14.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, լաչինի միջանցք, արարատ միրզոյան, միավորված ազգերի կազմակերպություն (մակ)
հայաստան, լաչինի միջանցք, արարատ միրզոյան, միավորված ազգերի կազմակերպություն (մակ)
Միրզոյանն Արցախում ստեղծված իրավիճակը քննարկել է ՄԱԿ-ի գրասենյակի գլխավոր տնօրենի հետ
11:25 28.02.2023 (Թարմացված է: 11:57 28.02.2023) ՀՀ արտգործնախարարն ընդգծել է ՄԱԿ համապատասխան մարմինների՝ տեղում իրավիճակը գնահատելու և ակտիվ ներգրավվածության անհրաժեշտությունը:
ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik. ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը Ժնևում ՄԱԿ-ի գրասենյակի գլխավոր տնօրեն Տատյանա Վալովայայի հետ քննարկել է Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակը։ Տեղեկությունը հայտնում է
ԱԳՆ մամուլի ծառայությունը։
«Միրզոյանը զրուցակցի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի կողմից 2022թ. սեպտեմբերին ՀՀ ինքնիշխան տարածքի դեմ սանձազերծած լայնածավալ ագրեսիայի, ինչպես նաև 2022թ. դեկտեմբերից Լեռնային Ղարաբաղի ապօրինի շրջափակման հետևանքով տարածաշրջանում ստեղծված իրավիճակին: Այս համատեքստում Արարատ Միրզոյանն ընդգծել է ՄԱԿ համապատասխան մարմինների՝ տեղում իրավիճակը գնահատելու և ակտիվ ներգրավվածության անհրաժեշտությունը,– ասված է հաղորդագրությունում:
Երկուստեք նշվել է ՄԱԿ–ի արդարադատության միջազգային դատարանի կողմից հրատապ միջոցների կիրառման վերաբերյալ փետրվարի 22-ին կայացված որոշման կարևորությունը:
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային կայունությանը և խաղաղությանը վերաբերող հարցերի:
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ից Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում
քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ
անջատում է Արցախի գազամատակարարումը։
Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից
անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է
հովհարային անջատումներով։
Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։