00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Կամո Շահինյան
Ես հրաժարական չեմ տալու, իմ ժողովրդի՞ց հրաժարական տամ․Շահինյան
17:08
1 ր
Գառնիկ Դանիելյան
Նման խայտառակ, ապօրինի իրավիճակ Հայաստանում դեռ երբեք տեղի չի ունեցել․Դանիելյան
17:10
1 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
Այս պահից սկսած մտածեք հաղթած լինելու մասին․Բագրատ Սրբազան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պետական գաղտնիքի օրենքում փոփոխություններ են արվել. Մինասյանը մտահոգություններ ունի

© Sputnik / Asatur YesayantsԱրծվիկ Մինասյանը ԱԺ–ում
Արծվիկ Մինասյանը ԱԺ–ում - Sputnik Արմենիա, 1920, 28.02.2023
Արծվիկ Մինասյանը ԱԺ–ում. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն նախագծի վերաբերյալ հատուկ կարծիք ներկայացրեց։
ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik. «Պետական գաղտնիքի մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթում որոշակի փոփոխություններ և հստակեցումներ են արվել։ Այս մասին ԱԺ-ում նիստի ժամանակ ասաց Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Տիգրան Հարությունյանը։
Մասնավորապես, խմբագրվել է «պետական գաղտնիք» և «պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ պարունակող» հասկացությունները, ինչպես նաև հստակեցվել է «սահմանափակ տարածման ծառայողական տեղեկություն» հասկացությունները։
«Քննարկվող օրենքների նախագծերի փաթեթը լրացվել է նոր` «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագծով օրենքից ծառայողական գաղտնիքին վերաբերող դրույթները հանելու նպատակով։
ԱԱԾ տնօրենի տեղակալը նաև հայտնեց, որ նախագծում կատարվել են մի շարք խմբագրական բնույթի փոփոխություններ։
Նախագծով ներկայացվում է, որ օրենքի ուժով պետական գաղտնիքին տիրապետողի կարգավիճակ ստանում են ՀՀ վարչապետը, նախագահը և ԱԺ նախագահը։
«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն նախագծի վերաբերյալ հատուկ կարծիք ներկայացրեց։
«Սկզբունքային մի քանի հարցադրում կա։ Պետական գաղտնիքին կարող են տիրապետել նախագահը, վարչապետն ու ԱԺ նախագահը, սակայն, զարմանալիորեն, նրանց ընտրող ԱԺ պատգամավորը չունի այդ իրավունքը, այլ պետք է հատուկ թույլտվության ռեժիմ անցնի։ Հիմնավորումը, որ այս անձինք օրենքի ուժով պաշտոնը ստանձնելուց հետո անմիջապես իրավունքներ պետք է ունենան, քանի որ անցնում են հատուկ ֆիլտրով` համոզիչ չէ։ Որևէ օրենքով ֆիլտրով չեն անցնում, քանի որ պատգամավորն էլ այդ ֆիլտրերով չի անցնում»,– նշեց Մինասյանը։
Հարցադրումներից մեկն էլ այն է, որ պետական գաղտնիքի մասին թույլտվությունը տրամադրելուց հետո կարող է կասեցվել այն, եթե այդ անձը չի բավարարում պետական գաղտնիքի թույլտվության հիմքերին։ Դրանք բազմաթիվ են` սկսած միջին ծանրության հանցագործության հատկանիշներով քրեական վարույթ հարուցելուց, ավարտած սահմանված որոշակի հիվանդությունների ցանկում ընդգրկված հիվանդություններով տառապելու փաստի առկայությամբ։ Մինասյանն այս մասով մտահոգություն հայտնեց` արդյոք պաշտոնատար այդ անձինք, եթե տառապեն ցուցակում առկա հիվանդություններից մեկով, իրավունքը կկասեցվի, թե ոչ։
«Այս մասով ոչ մի լուծում չկա, հակառակը` երաշխավորված մնում է։ Այստեղից պարզ է դառնում, որ այդ մարդկանց մասով անգամ քրեական վարույթ չի հարուցվի։ Կա ևս մեկ հարց, որին մենք համաձայն չենք` պետական գաղտնիքի պաշտպանության շրջանակներում չափազանց կարևոր են այն մեթոդները, որոնք պետք է գործադրվեն։ Առաջին ընթերցման ժամանակ ներկայացված էր մի մեխանիզմ, եթե հանրային ծառայողը, որը տիրապետում է այդ ինֆորմացիային, բացակայելու է Հայաստանից, ապա պետք է էլեկտրոնային եղանակով տեղեկացնի, թե որտեղ է գտնվում։ Երկրորդ ընթերցմանը սա հանվել է»,– նշեց ընդդիմադիր պատգամավորը։
Մինասյանի կարծիքով` կարևոր է, որպեսզի բացահայտվեն, կասեցվեն, արգելվեն այդ անձանց կողմից պետական գաղտնիքն այլ անձանց ներկայացնելը։
Նա շեշտեց նաև, որ փոփոխություններում կա մի դրույթ, որն ավելի է խստացվել, սակայն հակասում է «Աշխատանքային օրենսգրքին»։
ՔՊ-ական պատգամավոր Արփինե Դավոյանը հայտարարեց, որ Մինասյանը մի քանի անգամ անդրադառնում է պետական գաղտնիք պարունակող տեղեկության թույլտվության մերժման հիմքերին, ինչը մանիպուլյացիա է։
«Հայաստան» խմբակցության պատգամավորը փաստեց, որ նախկինում մշտապես խոսել է այդ մասին, երբ եղել են հիմքեր պատգամավորներին պետական գաղտնիքին հասանելիության իրավունքից զրկելու համար, բայց այն երբևէ չի կիրառվել, հետևաբար այդ դրույթի իմաստը միայն ճնշումներ գործադրելու համար է:
Եզրափակիչ ելույթի ժամանակ ԱԱԾ փոխտնօրենն անդրադարձավ երաշխավորված իրավունքին վերաբերող ընդդիմադիր պատգամավորի մտահոգությանը։ Նրա կարծիքով` կան բազմաթիվ ֆիլտրեր, որպեսզի նշված անձանց երաշխավորված տրվի գաղտնի տեղեկություններին առնչվելու թույլտվություն։
ԱԱԾ–ն առաջարկում է պետական գաղտնիքի պահպանման ավելի երկար ժամկետ սահմանել
Լրահոս
0