00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երևանում խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքեր են բացահայտվել. ՔԿ

© Sputnik / Олег Золото / Անցնել մեդիապահոցԹմրանյութ
Թմրանյութ - Sputnik Արմենիա, 1920, 01.03.2023
Թմրանյութ
Բաժանորդագրվել
Թմրամիջոցների, հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության մեղադրանքով 2 անձ է կալանավորվել։
ԵՐԵՎԱՆ, 1 մարտի – Sputnik. ՀՀ քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներում քննվող քրեական վարույթներով բացահայտվել է խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության ևս 2 դեպք։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Առաջին դեպքը տեղի է ունեցել փետրվարի 23-ին Երևան քաղաքի Բագրևանդ փողոցում։ ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցները ստուգման նպատակով կանգնեցրել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան, որի վարորդը դրսևորել է տարօրինակ և ոչ ադեկվատ վարքագիծ։ Վարորդի և ուղևորների մոտ հայտնաբերվել է նրբաթիթեղով, ինքնակպչուն ժապավեններով փաթեթավորված, 12,5 գրամ ընդհանուր քաշով սպիտակ բյուրեղանման զանգվածի պարունակությամբ 16 փաթեթ, նարնջագույն և դեղին շուրջ 100 դեղահաբ:
«Հայտնաբերված փաթեթներից 1-ում առկա՝ փորձաքննության ենթարկված զանգվածը, ինչպես նաև նախնական զննության և որակական հետազոտության ենթարկված 3 փաթեթիկներում առկա զանգվածները եղել են մեթամֆետամին տեսակի թմրամիջոց: Հայտնաբերված զանգվածի, հաբերի մնացած մասով նշանակված փորձաքննության արդյունքները դեռևս չեն ստացվել»,– ասված է հաղորդագրությունում։
Նշված անձանցից 27-ամյա երիտասարդին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով` խոշոր չափերով թմրամիջոցների, հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառություն իրացնելու համար։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
Գողություն, թմրամիջոց, ծանր հանցանքներ. ՀՀ մարզերում աճել է հանցագործությունների թիվը
Բացահայտված մյուս դեպքը վերաբերում է առանձնապես խոշոր չափերով թմրանյութի պահմանը։
Պարզվել է, որ 41-ամյա տղամարդը ձեռք է բերել և իր մոտ պահել է 5,57 գրամ քաշով հերոին տեսակի թմրամիջոց։ Այն հայտնաբերվել է 2023թ.–ի փետրվարի 24-ին վերջինիս անձնական խուզարկությամբ՝ բաճկոնի գրպանից:
Տղամարդուն մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի 3-րդ մասով` առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների, հոգեմետ նյութերի առանց իրացնելու նպատակի ապօրինի շրջանառության համար։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
Քրեական վարույթներով նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում թմրամիջոցների ձեռքբերման աղբյուրը, հնարավոր իրացման մեխանիզմները պարզելու, ինչպես նաև վերոնշյալ մյուս անձանց գործողություններին իրավական գնահատական տալու ուղղությամբ:
Երևանում աճել է ծանր հանցագործությունների թիվը. ի՞նչ է հանձնարարել Վարդապետյանը
Լրահոս
0