https://armeniasputnik.am/20230301/azhn-vaveracrec-hamadzajnagiry-tt-anvtangutjan-volvortum-hh-n-khamagvortsakci-rdi-het--56087668.html
ԱԺ–ն վավերացրեց համաձայնագիրը. ՏՏ անվտանգության ոլորտում ՀՀ-ն կհամագործակցի ՌԴ–ի հետ
ԱԺ–ն վավերացրեց համաձայնագիրը. ՏՏ անվտանգության ոլորտում ՀՀ-ն կհամագործակցի ՌԴ–ի հետ
Ռուսական կողմն արդեն ներպետական ընթացակարգեր է իրականացրել փաստաթղթերի ընդունման համար. այն նախապատրաստվել է ստորագրման։ 01.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-01T13:27+0400
2023-03-01T13:27+0400
2023-03-01T13:35+0400
ռուսաստան
տեղեկատվական տեխնոլոգիաներ
հայաստան-ռուսաստան համագործակցություն
համաձայնագիր
աժ (ազգային ժողով)
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/03/0b/39640359_0:0:1920:1080_1920x0_80_0_0_a8e456f124dba5c35c891a5c6ed1fab7.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 մարտի – Sputnik. ՀՀ Ազգային ժողովը վավերացրեց Ռուսաստանի Դաշնության հետ տեղեկատվական անվտանգության ոլորտում համագործակցության մասին համաձայնագիրը։ԵԱՏՄ-ում պետք է զարգացնել IT պարկի էկոհամակարգը և հասնել տեխնո–ինքնիշխանության. Միշուստին«ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև տեղեկատվական անվտանգության ապահովման բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին նախագծի համաձայն՝ երկրները տեղեկություն կփոխանակեն անվտանգության սպառնալիքների վերաբերյալ (կիբեռհանցագործությունների և այլ հարցերի)։«Նախատեսվում է նաև, որ համատեղ կբարելավեն օրենսդրությունը և այդ ոլորտում կհամագործակցեն միջազգային կազմակերպությունների (ՀԱՊԿ, ԱՊՀ, ՄԱԿ, ԵԱՀԿ) հետ։ Նախատեսվում է նաև անցկացնել համատեղ սեմինարներ, աշխատանքային հանդիպումներ, գիտաժողովներ և համաժողովներ, աջակցել միմյանց կադրերի պատրաստման, ստաժավորման և մասնագետների փոխանակման հարցում և այլն»,–ասված է համաձայնագրի նախագծում:Վարդանյան. «Մենք պատերազմող երկիր ենք և ՏՏ ոլորտի անվտանգության խնդիր ունենք»Ռուսական կողմն արդեն ներպետական ընթացակարգեր է իրականացրել փաստաթղթերի ընդունման համար և նախապատրաստել ստորագրման։ Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ընթացակարգերի կատարման մասին ծանուցումը ռուսական կողմը ստացել է 2022 թվականի հունիսի 7-ին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/03/0b/39640359_203:0:1739:1152_1920x0_80_0_0_004f169e809e5a511c047d516b47d436.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
ռուսաստան, տեղեկատվական տեխնոլոգիաներ, հայաստան-ռուսաստան համագործակցություն, համաձայնագիր, աժ (ազգային ժողով)
ռուսաստան, տեղեկատվական տեխնոլոգիաներ, հայաստան-ռուսաստան համագործակցություն, համաձայնագիր, աժ (ազգային ժողով)
ԱԺ–ն վավերացրեց համաձայնագիրը. ՏՏ անվտանգության ոլորտում ՀՀ-ն կհամագործակցի ՌԴ–ի հետ
13:27 01.03.2023 (Թարմացված է: 13:35 01.03.2023) Ռուսական կողմն արդեն ներպետական ընթացակարգեր է իրականացրել փաստաթղթերի ընդունման համար. այն նախապատրաստվել է ստորագրման։
ԵՐԵՎԱՆ, 1 մարտի – Sputnik. ՀՀ Ազգային ժողովը վավերացրեց Ռուսաստանի Դաշնության հետ տեղեկատվական անվտանգության ոլորտում համագործակցության մասին համաձայնագիրը։
«ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև տեղեկատվական անվտանգության ապահովման բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին նախագծի համաձայն՝ երկրները տեղեկություն կփոխանակեն անվտանգության սպառնալիքների վերաբերյալ (կիբեռհանցագործությունների և այլ հարցերի)։
Նախագծին կողմ քվեարկեց 69, ձեռնպահ` 22 պատգամավոր։
«Նախատեսվում է նաև, որ համատեղ կբարելավեն օրենսդրությունը և այդ ոլորտում կհամագործակցեն միջազգային կազմակերպությունների (ՀԱՊԿ, ԱՊՀ, ՄԱԿ, ԵԱՀԿ) հետ։ Նախատեսվում է նաև անցկացնել համատեղ սեմինարներ, աշխատանքային հանդիպումներ, գիտաժողովներ և համաժողովներ, աջակցել միմյանց կադրերի պատրաստման, ստաժավորման և մասնագետների փոխանակման հարցում և այլն»,–ասված է համաձայնագրի նախագծում:
Ռուսական կողմն արդեն ներպետական ընթացակարգեր է իրականացրել փաստաթղթերի ընդունման համար և նախապատրաստել ստորագրման։
Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ընթացակարգերի կատարման մասին ծանուցումը ռուսական կողմը ստացել է 2022 թվականի հունիսի 7-ին։