00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:25
3 ր
Ուղիղ եթեր
09:41
18 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
50 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ռուբեն Ռուբինյան
Սահմանադրությունը ՀՀ ներքին գործն է և կապված չէ խաղաղության հարցի հետ․Ռուբեն Ռուբինյան
17:08
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Սուրեն Սուրենյանց
Թուրքիան ցուցադրեց իր լիդերության հայտը տարածաշրջանում. Սուրեն Սուրենյանց
09:07
6 ր
Անդրանիկ Իսպիրյան
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը «աչքին թոզ փչոցի» է. Անդրանիկ Իսպիրյան
09:14
7 ր
Մեսրոպ Առաքելյան
«ՔՊ» կուսակցության գործունեությունը չի համապատասխանում ՀՀ շահերին. Մեսրոպ Առաքելյան
09:22
3 ր
Ուղիղ եթեր
09:25
5 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Սերգեյ Լավրով
Ամեն ինչում ՌԴ-ին մեղադրելը Երևանի կողմից դաշնակցային չէ․ Սերգեյ Լավրով։
17:06
1 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երևանում աճել է ծանր հանցագործությունների թիվը. ի՞նչ է հանձնարարել Վարդապետյանը

© Photo : official site of the Prosecutor General's office of RAԱննա Վարդապետյան
Աննա Վարդապետյան - Sputnik Արմենիա, 1920, 01.03.2023
Աննա Վարդապետյան
Բաժանորդագրվել
Վերջին տարիներին հանրապետությունում գրանցված հանցագործությունների գրեթե կեսը բաժին է ընկնում Երևան քաղաքին
ԵՐԵՎԱՆ, 1 մարտի – Sputnik. Բացի սեփականության դեմ ուղղված հանցագործություններից, Երևան քաղաքում մյուս բոլոր հանցատեսակների աճ է գրանցվել, իսկ բացահայտումների տոկոսը նվազել է։ Ինչպես տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազությունը, այս մասին ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին զեկուցել են Երևան քաղաքի դատախազության ներկայացուցիչները։
Ըստ հաղորդագրության` 2022 թվականի ընթացքում Երևան քաղաքում գրանցվել է հանցագործության 21 հազար 604 դեպք։ 2021–ին հանցագործությունների թիվը եղել է 16 հազար 438: Բացահայտումը կազմել է 30.5%՝ 2021-ի 49.6%-ի դիմաց։
Երևան քաղաքի դատախազ Լիլիթ Գրիգորյանի մտահոգիչ է համարել այն փաստը, որ 2022 թվականին արձանագրվել է և՛ ծանր (2021 թվականին՝ 2 542 դեպք, 2022 թվականին՝ 2 942), և՛ առանձնապես ծանր հանցագործությունների (2021 թվականին՝ 500, 2022 թվականին՝ 202) թիվը։
«2022 թվականի ընթացքում մայրաքաղաքում թեև արձանագրվել է ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու հետևանքով անձանց առողջությանն անզգուշությամբ վնաս պատճառելու դեպքերի աճ, սակայն դրանց թվում նվազել են մահվան ելքով ճանապարհային երթևեկության կանոնների խախտման դեպքերը՝ կազմելով 42, 2021–ին այդ թիվը եղել է 64»,– ասել է Երեւան քաղաքի դատախազը։
Ըստ վիճակագրության` 2022 թվականին արձանագրվել է նաև անչափահասների կողմից կատարված հանցագործությունների դեպքերի նվազում` 105 դեպք` 2021–ի 147–ի դիմաց։
2022 թվականին Երևան քաղաքում արձանագրվել է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու 225 դեպք, կաշառք ստանալու, կաշառքի միջնորդության և կաշառք տալու 102 դեպք։
Ի դեպ, վերջին տարիներին հանրապետությունում գրանցված հանցագործությունների գրեթե կեսը բաժին է ընկնում Երևան քաղաքին։ 2022 թվականին ևս հանրապետությունում արձանագրված դեպքերի 57.4 տոկոսը կատարվել են մայրաքաղաքում։
Երևան քաղաքի դատախազ Լիլիթ Գրիգորյանը տեղեկացրել է, որ համաձայն ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հանձնարարականի՝ մեկնարկել է Երևանի ընդհանուր օգտագործման հողերի, մասնավորապես՝ զբոսայգիների, պուրակների և այգիների տարածքներում գործող հասարակական նշանակության օբյեկտներով ծանրաբեռնված հողատարածքների տրամադրման իրավական հիմքերի ուսումնասիրությունը՝ նպատակ ունենալով հայտնաբերել սեփականության իրավունքի պետական գրանցման ոչ իրավաչափ դեպքերը:
Գողություն, թմրամիջոց, ծանր հանցանքներ. ՀՀ մարզերում աճել է հանցագործությունների թիվը
Լրահոս
0