https://armeniasputnik.am/20230301/erevanum-khvoshvor-chapervov-tmramijvocneri-aporini-shrjanarutjan-depqer-en-bacahajtvel-qk-56106631.html
Երևանում խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքեր են բացահայտվել. ՔԿ
Երևանում խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքեր են բացահայտվել. ՔԿ
Թմրամիջոցների, հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության մեղադրանքով 2 անձ է կալանավորվել։ 01.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-01T16:22+0400
2023-03-01T16:22+0400
2023-03-01T16:33+0400
հայաստան
հհ քննչական կոմիտե
թմրանյութ
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/362/39/3623910_0:265:3058:1985_1920x0_80_0_0_a6848c4dee65b038e7eb8e0f927b6e7a.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 մարտի – Sputnik. ՀՀ քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներում քննվող քրեական վարույթներով բացահայտվել է խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության ևս 2 դեպք։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։Առաջին դեպքը տեղի է ունեցել փետրվարի 23-ին Երևան քաղաքի Բագրևանդ փողոցում։ ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցները ստուգման նպատակով կանգնեցրել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան, որի վարորդը դրսևորել է տարօրինակ և ոչ ադեկվատ վարքագիծ։ Վարորդի և ուղևորների մոտ հայտնաբերվել է նրբաթիթեղով, ինքնակպչուն ժապավեններով փաթեթավորված, 12,5 գրամ ընդհանուր քաշով սպիտակ բյուրեղանման զանգվածի պարունակությամբ 16 փաթեթ, նարնջագույն և դեղին շուրջ 100 դեղահաբ:«Հայտնաբերված փաթեթներից 1-ում առկա՝ փորձաքննության ենթարկված զանգվածը, ինչպես նաև նախնական զննության և որակական հետազոտության ենթարկված 3 փաթեթիկներում առկա զանգվածները եղել են մեթամֆետամին տեսակի թմրամիջոց: Հայտնաբերված զանգվածի, հաբերի մնացած մասով նշանակված փորձաքննության արդյունքները դեռևս չեն ստացվել»,– ասված է հաղորդագրությունում։Նշված անձանցից 27-ամյա երիտասարդին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով` խոշոր չափերով թմրամիջոցների, հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառություն իրացնելու համար։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:Գողություն, թմրամիջոց, ծանր հանցանքներ. ՀՀ մարզերում աճել է հանցագործությունների թիվըԲացահայտված մյուս դեպքը վերաբերում է առանձնապես խոշոր չափերով թմրանյութի պահմանը։Պարզվել է, որ 41-ամյա տղամարդը ձեռք է բերել և իր մոտ պահել է 5,57 գրամ քաշով հերոին տեսակի թմրամիջոց։ Այն հայտնաբերվել է 2023թ.–ի փետրվարի 24-ին վերջինիս անձնական խուզարկությամբ՝ բաճկոնի գրպանից:Տղամարդուն մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի 3-րդ մասով` առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների, հոգեմետ նյութերի առանց իրացնելու նպատակի ապօրինի շրջանառության համար։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:Քրեական վարույթներով նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում թմրամիջոցների ձեռքբերման աղբյուրը, հնարավոր իրացման մեխանիզմները պարզելու, ինչպես նաև վերոնշյալ մյուս անձանց գործողություններին իրավական գնահատական տալու ուղղությամբ:Երևանում աճել է ծանր հանցագործությունների թիվը. ի՞նչ է հանձնարարել Վարդապետյանը
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/362/39/3623910_201:0:2932:2048_1920x0_80_0_0_2ae42316eb41db33df57cd0148f7d282.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, հհ քննչական կոմիտե, թմրանյութ
հայաստան, հհ քննչական կոմիտե, թմրանյութ
Երևանում խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքեր են բացահայտվել. ՔԿ
16:22 01.03.2023 (Թարմացված է: 16:33 01.03.2023) Թմրամիջոցների, հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության մեղադրանքով 2 անձ է կալանավորվել։
ԵՐԵՎԱՆ, 1 մարտի – Sputnik. ՀՀ քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներում քննվող քրեական վարույթներով բացահայտվել է խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության ևս 2 դեպք։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ քննչական կոմիտեն։
Առաջին դեպքը տեղի է ունեցել փետրվարի 23-ին Երևան քաղաքի Բագրևանդ փողոցում։ ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցները ստուգման նպատակով կանգնեցրել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան, որի վարորդը դրսևորել է տարօրինակ և ոչ ադեկվատ վարքագիծ։ Վարորդի և ուղևորների մոտ հայտնաբերվել է նրբաթիթեղով, ինքնակպչուն ժապավեններով փաթեթավորված, 12,5 գրամ ընդհանուր քաշով սպիտակ բյուրեղանման զանգվածի պարունակությամբ 16 փաթեթ, նարնջագույն և դեղին շուրջ 100 դեղահաբ:
«Հայտնաբերված փաթեթներից 1-ում առկա՝ փորձաքննության ենթարկված զանգվածը, ինչպես նաև նախնական զննության և որակական հետազոտության ենթարկված 3 փաթեթիկներում առկա զանգվածները եղել են մեթամֆետամին տեսակի թմրամիջոց: Հայտնաբերված զանգվածի, հաբերի մնացած մասով նշանակված փորձաքննության արդյունքները դեռևս չեն ստացվել»,– ասված է հաղորդագրությունում։
Նշված անձանցից 27-ամյա երիտասարդին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով` խոշոր չափերով թմրամիջոցների, հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառություն իրացնելու համար։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
Բացահայտված մյուս դեպքը վերաբերում է առանձնապես խոշոր չափերով թմրանյութի պահմանը։
Պարզվել է, որ 41-ամյա տղամարդը ձեռք է բերել և իր մոտ պահել է 5,57 գրամ քաշով հերոին տեսակի թմրամիջոց։ Այն հայտնաբերվել է 2023թ.–ի փետրվարի 24-ին վերջինիս անձնական խուզարկությամբ՝ բաճկոնի գրպանից:
Տղամարդուն մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի 3-րդ մասով` առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների, հոգեմետ նյութերի առանց իրացնելու նպատակի ապօրինի շրջանառության համար։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
Քրեական վարույթներով նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում թմրամիջոցների ձեռքբերման աղբյուրը, հնարավոր իրացման մեխանիզմները պարզելու, ինչպես նաև վերոնշյալ մյուս անձանց գործողություններին իրավական գնահատական տալու ուղղությամբ: