00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մարտի 1-ի գործով ՍԴ որոշումը փրկեց ոչ թե Քոչարյանի, այլ ներկա իշխանության դեմքը. Ալումյան

© Photo : Public domain / Serouj2008-ի մարտի 1
2008-ի մարտի 1 - Sputnik Արմենիա, 1920, 01.03.2023
2008-ի մարտի 1. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Հայկ Ալումյանը համաձայն չէ վարչապետ Փաշինյանի հայտարարության հետ այն մասին, թե «Մարտի 1»-ի գործը բացահայտված է։
«Մարտի 1»–ի գործը բացահայտել՝ նշանակում է գտնել 10 զոհերին սպանած անձանց, իսկ սպանություններից զատ մնացած առումներով այդ գործը բացահայտվել է հենց 2008 թվականին, մեղավորներն իրենց պատիժը լրիվ կամ մասամբ կրել են, կան դատավճիռներ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում մեկնաբանելով Մարտի 1–ի գործի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությունը՝ ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ, փաստաբան Հայկ Ալումյանը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ «Մարտի 1-ը» բացահայտված է, բայց մեղավորները դեռևս պատժված չեն։
Մարտի 1–ի գործը արդեն բացահայտվել է, մեղավորներն էլ պատիժը կրել են. Հայկ Ալումյան
Փաստաբանի դիտարկմամբ` միայն այդ սպանությունները բացահայտելուց հետո է հնարավոր պարզել` ովքեր են նման հրահանգ տվել, սակայն այդ գործն էլ ներկա պահին գտնվում է սառեցված վիճակում և հայտնի չէ՝ ՀՔԾ–ից հետո որ մարմնին է այն փոխանցվել քննելու համար։
«Իրականում իշխանությունները ոչ թե Մարտի 1–ի գործը վերաբացեցին, այլ այդ գործով նշանակեցին մեղավորներ, զանազան քննչական հնարքների միջոցով փորձեցին իրենց նշանակած մեղավորների մեղավորությունը ապացուցել։ Իրենց մոտ դա չստացվեց, ու ոչ թե նրա համար որ 300.1 հոդվածը ճանաչվեց Սահմանադրությանը հակասող։ Եթե գործն ըստ էության քննվեր, այն ուղղակի պայթելու էր, և բոլորի համար բացահայտ էր լինելու, որ իրական մեղավորները 2008–ի իշխանությունները չէին»,–ասաց փաստաբանը։
Ալումյանը վստահեցնում է, որ ՍԴ որոշմամբ փրկվել է ոչ թե Ռոբերտ Քոչարյանի, այլ գործող իշխանության դեմքը, քանի որ գործը քննվելու դեպքում «ամենախայտառակ ձևով» բացահայտվելու էր իրականում տեղի ունեցածը։
Մարտի 1-ի գործով Փաշինյանի խոստացած բացահայտումն այդպես էլ տեղի չունեցավ. «Ժողովուրդ»
Հայտնի ձայնագրությունները Ալեքսանդր Արզումանյանի, Նիկոլ Փաշինյանի, Լևոն Տեր– Պետրոսյանի մասնակցությամբ, վկայությունները, կեղծ տեղեկությունները ոստիկանների կողմից սպանված 5–ամյա երեխայի մասին և այլ փաստեր, Ալումյանի խոսքով, ուսումնասիրվելու էին և ի վերջո բացահայտվելու էր, թե առաջինը որ կողմից է ուժ կիրառվել։
«Մենք ցույց էինք տալու, թե առաջինը ում կողմից է ուժ կիրառվել, ոնց են հրկիզել զինվորական մեքենան Պարոնյան- Լեո Խաչմերուկի վրա, ինչերով են կրակել ոստիկանների վրա, ինչից են սպանվել ոստիկանները։ Մենք նաև վկայություններ էինք տեսնելու, թե դա ոնց է արվել։ Բոլորը նորից համոզվելու էին, որ մեղավորները այդ պահի իշխանությունները չեն եղել, որոնք գործել են ստեղծված իրավիճակին լիարժեք համապատասխան»,–ասաց Ալումյանը։
© Sputnik / Aram NersesyanՀայկ Ալումյան
Адвокат Роберта Кочаряна Айк Алумян у здания Шенгавитского суда (2 февраля 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 01.03.2023
Հայկ Ալումյան. Արխիվային լուսանկար
Նրա համար տարակուսելի է, թե ինչու մինչև օրս որևէ տեղեկություն սպանությունների վերաբերյալ չկա, քանի որ ըստ իր փորձի, եթե որևիցե հանցագործության մասին 3-4 հոգի գիտեն, սովորաբար այդ ինֆորմացիան ուշ թե շուտ հասանելի է դառնում իրավապահ մարմիններին։
«Հանրության մեջ տարածված է կարծիքը, որ եթե քաղաքացիական անձանց մեջ կան սպանվածներ, հետևաբար դա ոստիկանական կամ իշխանական ուժերը։ Այդ մասով ես լուրջ կասկածեր ունեմ, թե որ կողմից են եղել սպանությունները, որ կողմից է եղել է համապատասխան հրահանգը։ Կասկած կա, բայց այն փարատող չկա»,–հավելեց փաստաբանը։
Հիշեցնենք` 2008 թվականին ՀՀ նախագահական ընտրություններից հետո` փետրվարի 24-ին, ԿԸՀ-ն հայտարարեց, որ ընտրություններում հաղթել է Սերժ Սարգսյանը։
Օրեր շարունակ բողոքի ակցիայի մասնակիցները, որոնք նախագահի թեկնածու, ՀՀ 1-ին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցներն էին, պահանջում էին վերահաշվարկել քվեները։ Մարտի 1-ի գիշերը Ազատության հրապարակում ոստիկանական ուժերը օպերատիվ-հետախուզական գործողություններ իրականացրին տեղանքը ստուգելու համար և հազարավոր ցուցարարների հեռացրին հրապարակից։
Մարտի 1-ի երեկոյան ԶՈւ և ոստիկանության ստորաբաժանումները Երևանի կենտրոնական փողոցներում զենքի, պայթուցիկ սարքերի և հատուկ միջոցների օգնությամբ ցուցարարներին ցրելու համար հատուկ գործողություններ իրականացրին։ Հարյուրավոր մարդիկ վնասվածքներ ստացան, իսկ 8 քաղաքացիական անձ և 2 ոստիկան մահացան։
Լրահոս
0