00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:33
8 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
46 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Զախարովան` «Զվարթնոցից» ՌԴ սահմանապահներին հանելու մասին
19:31
1 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:35
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:05
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայ բռնցքամարտիկներին կտեսնենք պրոֆեսիոնալ ռինգում. Հայաստանում ֆեդերացիա է ստեղծվել

© Sputnik / Aram NersesyanԳառնիկ Հարությունյանն ու Արմենակ Երիցյանը ասուլիսի ժամանակ
Գառնիկ Հարությունյանն ու Արմենակ Երիցյանը ասուլիսի ժամանակ - Sputnik Արմենիա, 1920, 01.03.2023
Գառնիկ Հարությունյանն ու Արմենակ Երիցյանը ասուլիսի ժամանակ
Բաժանորդագրվել
Հայաստանի պրոֆեսիոնալ բռնցքամարտի ֆեդերացիայի հիմնադիրներն իրենց հիմնական նպատակն են համարում սիրողական բռնցքամարտի Հայաստանի հավաքականների կազմերում տեղ չգտած բռնցքամարտիկներին նոր արդյունքների հասնելու հնարավորություն տալը։
ԵՐԵՎԱՆ, 1 մարտի – Sputnik. ՀՊԲՖ նախագահ Գառնիկ Հարությունյանն ու Մեքսիկայում հայ համայնքի ներկայացուցիչ, գործարար Արմենակ Երիցյանը պրոֆեսիոնալ բռնցքամարտի ֆեդերացիայի հիմնադրումը համարում են նոր էջ մարզիկների հաջողությունները ապագայում ապահովելու համար։
Sputnik Արմենիայի մուլտիմեդիոն մամուլի սրահում Գառնիկ Հարությունյանն ու Արմենակ Երիցյանը ուրախությամբ նշեցին, որ Պրոֆեսիոնալ բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիան դարձել է այդ բնագավառի ամենահեղինակավոր կազամակերպություններից մեկի` WBC-–ի (Բռնցքամարտի համաշխարհային խորհուրդ) անդամ, իսկ գրասենյակն արդեն գործում է Հայաստանում։
© Sputnik / Aram NersesyanԳառնիկ Հարությունյան
Гарник Арутюнян на пресс-конференции почетного члена всеармянской Федерации профессионального бокса, соучредителя армянского офиса WBC, представителя армянской общины Мексики, предпринимателя Арменака Ерицяна (1 марта 2023). Ереван - Sputnik Արմենիա, 1920, 01.03.2023
Գառնիկ Հարությունյան
ՀՊԲՖ նախագահ Գառնիկ Հարությունյանը նշեց, որ Պրոֆեսիոնալ բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիայի համար անդամակցությունը WBC-ին շատ կարևոր նշանակություն ունի, քանի որ հայ բռնցքամարտիկները նոր հնարավորություն կստանան իրենց վարպետությունը պրոֆեսիոնալ ռինգում ցուցադրելու համար.
«Այն բռնցքամարտիկները, որոնք սիրողական բռնցքամարտով տեղ չեն գտնում Հայաստանի հավաքականի կազմում ու չեն մասնակցում հավաքների կամ մրցաշարերի, պրոֆեսիոնալ ռինգում կարող են մենամարտեր անցկացնել, մարզվել ու հասնել նոր հաջողությունների։ Նման հնարավորություն մենք կտանք նրանց, ովքեր ուզում են կատարելագործել իրենց վարպետությունը», – նշեց ՀՊԲՖ նախագահը։
2021 թվականի սեպտեմբերին Մոսկվայում կայացած բանակային բռնցքամարտիկների աշխարհի առաջնությունում Արմեն Մաշկարյանը հաղթելով ադրբեջանցի բռնցքամարտիկին՝ դարձավ աշխարհի չեմպիոն։
«Մաշկարյանը 44-օրյա պատերազմից հետո հոգեբանական հաղթանակ տարավ բանակային մարզիկների աշխարհի առաջնությունում, բայց հետո Հայաստանի հավաքականում տեղ չգտավ, որը կարծում եմ՝ միտումնավոր էր արված, ու քանի որ հավաքականի անդամ չէր՝ զորակոչվել էր բանակ։ Մենք Արմենի նման մարզիկների հնարավորություն ենք տալիս զբաղվել իրենց սիրած գործով», – ասաց Գառնիկ Հարությունյանը։
Տեղին է նշել, որ ՀՊԲՖ–ն ֆինանսավորում չի ստանում Հայաստանի բյուջեից։ Ֆեդերացիան հիմնել ու հովանավորում են հայ բարերարներ, որոնցից Արմենակ Երիցյանը հայ բռնցքամարտիկների համար արդեն կազմակերպել է մարզումներ ու ստուգողական մենամարտեր հայ ու մեքսիկացի բռնցքամարտիկների միջև։
«Մեքսիկայի հայ համայնքը մի մարդու նման աջակցում ու երկրպագում է հայ բռնցքամարտիկներին, որոնք Մեխիկոյում ռինգ են դուրս գալիս մենամարտելու։ Եղել է նաև ֆինանսական աջակցություն։ Մեզ համար շատ կարևոր է, որ մեր բռնցքամարտիկները պրոֆեսիոնալ ռինգում կարողանան մեծ հաջողությունների հասնել, ու դրա համար կանենք հնարավորինը», – ասաց Երիցյանը։
© Sputnik / Aram NersesyanԱրմենակ Երիցյան
Почетный член всеармянской Федерации профессионального бокса, соучредитель армянского офиса WBC, представитель армянской общины Мексики, предприниматель Арменак Ерицян на пресс-конференции (1 марта 2023). Ереван - Sputnik Արմենիա, 1920, 01.03.2023
Արմենակ Երիցյան
Ասուլիսի ընթացքում Արմենակ Երիցյանը անդրադարձավ Մեքսիկայի սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը. «Մեքսիկայում Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը սկսվել էր դեռ անցյալ դարում, բայց տարբեր պատճառներով հետաձգվել։ 2020 թվականին մենք նորից կարողացանք բարձրացնել այդ հարցը, և ի վերջո Մեքսիկայի սենատի կողմից այն ընդունվեց, չնայած թուրք և ադրբեջանցի քաղաքական շատ գործիչներ ուզում էին խանգարել։ Ի դեպ, Մեխիկոյի ամենաճանաչված այգում տեղադրված Հեյդար Ալիևի արձանն էլ հեռացվեց այնտեղից»,– նշեց Արմենակ Երիցյանը։
Մեքսիկա – Հայաստան այս կամուրջը պրոֆեսիոնալ բռնցքամարտի և առհասարակ բռնցքամարտի զարգացման համար, ըստ Գառնիկ Հարությունյանի և Արմենակ Երիցյանի, շատ կարևոր հիմք է Հայաստանին և Մեքսիկայի հայ համայնքին ևս մեկ գործոնով միավորելու համար։
Հավելենք, որ ՀՊԲՖ-ն աշխատում է պրոֆեսիոնալ բռնցքամարտի հանրաճանաչ պրոմոութերական ընկերությունների հետ։
Լրահոս
0