00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ–ում ընտանիքի բռնարարի և զոհի մոտ էլեկտրոնային հսկողության սարք կարող է տեղադրվել

© Sputnik / Andranik GhazaryanԲռնության ենթարկված կին
Բռնության ենթարկված կին - Sputnik Արմենիա, 1920, 01.03.2023
Բռնության ենթարկված կին
Բաժանորդագրվել
Նմանատիպ փորձ բավականին արդյունավետ կերպով իրականացնում են Կանադան, ԱՄՆ–ն, Ֆրանսիան, Վրաստանն ու Իսպանիան։
ԵՐԵՎԱՆ, 1 մարտի – Sputnik. ՀՀ կառավարությունն ընտանեկան բռնությունը կանխելու համար առաջարկում է բռնարարի և զոհի մոտ էլեկտրոնային հսկողության սարք տեղադրել։ «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը Ազգային ժողովում ներկայացրեց ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։
Գործող օրենքով նախատեսված է ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության 2 հիմնական մեխանիզմ` անհետաձգելի միջամտության որոշումներ և պաշտպանության միջոց կիրառելու մասին որոշումները։ Առաջինի դեպքում ոստիկանության ծառայողն է համապատասխան որոշումներ կայացնում, իսկ մյուս դեպքում` պաշտպանության միջոցը կիրառում է դատարանը։

«Նախագծով առաջարկվում է այս երկու խումբ որոշումների իրականացման տեսանկյունից օգտագործել նաև էլեկտրոնային հսկողության միջոցներ։ Սա ենթադրում է, որ բռնարարի ու զոհի մոտ տեղադրվում է էլեկտրոնային հսկողության սարք, որն իրար մոտենալու կամ այլ խախտումներ կատարելու պարագայում ահազանգ կլինի իրավասու մարմնի մոտ»,– նշեց Սարգսյանը։

Նա ընդգծեց, որ նմանատիպ փորձ բավականին արդյունավետ կերպով իրականացնում են Կանադան, ԱՄՆ–ն, Ֆրանսիան, Վրաստանն ու Իսպանիան։
Էլեկտրոնային հսկողության միջոցների պրակտիկա Հայաստանում արդեն իսկ կա, այն գործում է քրեական դատավարության նոր օրենսգրքի հիման վրա (2023 թվականի հունվարի 1-ից), երբ խափանման միջոց է կիրառվում տնային կալանքը կամ վարչական հսկողությունը։
Մարալիկում խոցելի խմբերի համար նախատեսված 21 կացարան թափուր է. մարդիկ չեն տեղափոխվում
Սարգսյանը շեշտեց, որ այդպիսի սարքավորումներ ձեռք բերելու համար անհրաժեշտ կլինեն որոշակի ֆինանսական միջոցներ։ Կատարվել են հաշվարկներ, և շուրջ 200 ձեռնաշղթայի հավաքածու ձեռք բերելու համար կպահանջվի մոտ 560 մլն դրամ։ Նմանատիպ ձեռնաշղթաների ներպետական մատակարարողներ ՀՀ–ում չկան, դրանք արտերկրից են ներմուծվում։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը հետաքրքրվեց` արդյոք կատարվել են հաշվարկներ, թե քանի հոգի է ընտանիքում բռնության ենթարկվում, որ կես միլիարդ գումար է անհրաժեշտ ծախսել այդ համակարգը ներդնելու համար։
ՆԳՆ փոխնախարարը պատասխանեց` 2022 թվականին ընտանիքում բռնություն գործադրելու մասին 1547 հաղորդում են ստացել, որոնցից 556–ով նախազգուշացում է կիրառվել բռնարարների նկատմամբ, 619 դեպքով անհետաձգելի միջամտության մասին որոշում է կայացվել և 6 պաշտպանության միջոց է կիրառվել դատական կարգով։
Նախորդ տարի ընտանեկան բռնության դեպքերով վարույթների թիվը զգալիորեն ավելացել է
Լրահոս
0