00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:29
5 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչ էր կատարվում հայ–թուրքական սահմանին ԽՍՀՄ–ի տարիներին

© Sputnik / Дмитрий ДебабовԽորհրդային սահմանապահներ
Խորհրդային սահմանապահներ - Sputnik Արմենիա, 1920, 01.03.2023
Խորհրդային սահմանապահներ
Բաժանորդագրվել
Հայ–թուրքական սահմանի բացումն այսօր ամենաքննարկվող թեմաներից մեկն է։ Բայց սահմանային «սառնություն» կար նաև խորհրդային տարիներին։ Sputnik Արմենիայի ղեկավար Դմիտրի Պիսարենկոն հիշում է, թե ինչպիսի իրավիճակ էր Հայկական ԽՍՀ-ի և Թուրքիայի սահմանին։
Խորհրդային «լճացման» տարիներին բոլորս դպրոցական տարիքից գիտեինք, որ ապրում ենք մեծ երկրի ծայրամասում և սահմանակից ենք Թուրքիային՝ ՆԱՏՕ-ի թշնամական ճամբարից։ Հայաստանից դեպի ԽՍՀՄ այլ քաղաքներ ուղևորվող գնացքների պատուհաններից, երբ վագոններն անցնում էին սովետա-թուրքական սահմանով, անզեն աչքով կարելի էր տեսնել ռազմական միջոցների ուրվագծերը։
Հիշում եմ՝ 70-ականների կեսերին, երբ դեռ դպրոցական էր, որոշեցին ինձ առաջին անգամ Մոսկվա տանել։ Գնացքը շարժվեց, և պապս՝ Միխայիլ Օվչիննիկովը, որը Հայրենական պատերազմի ժամանակ սահմանապահ էր եղել մեր կողմերում, իսկ հետո այդ թեման տեղափոխել էր գրական դաշտ և գրել «Ինչո՞ւ է աղմկում գետը» ֆիլմի սցենարը, սկսեց ոգևորված պատմել իր բանակային հուշերը, իսկ ես ինձ պատկերացրի նրա տեղում` համազգեստով, գլխարկի վրա կանաչ եզրագծով։ Հասանք սահմանին, և Էջմիածնից մինչև Լենինական անհնար էր կտրվել պատուհանից։ Նույնիսկ թվաց, որ մյուս կողմում մեր կողմն ուղղված երկու զույգ հրթիռներ եմ տեսնում և ինչ-որ հսկայական հովանոց։
- Սա ՀՕՊ-ի մանրակերտ է։ Վախեցնելու համար,- մտածկոտ ասաց պապս և ձեռքը թափ տվեց։
Երբ Երևանում վերջին անգամ գազ տվեցին, կամ թե ինչպես ՌԴ դեսպանը արկակոծության տակ ընկավ
Որոշեցի քայլել վագոնում։ Ուղևորները լուռ ու գրեթե անշարժ, զգուշավոր հայացքով նայում էին Թուրքիայի կողմը։ Ինչո՞ւ։ Հենց այդ ժամանակ էլ պապիցս իմացա, որ սահմանը պինդ կողպած են պահում, և որ սահմանապահ զորքերում ծառայելը դժվար է, բայց պատվաբեր։
Սառը պատերազմն էր ընթանում։ Կարիբյան ճգնաժամի ժամանակ Թուրքիայում հրթիռներ էին տեղակայում, ուստի աշխարհում իրավիճակը սրվելու դեպքում Հայաստանը հաստատ առաջինն էր զգալու թշնամու հարվածը։ Խորհրդային Հայաստանում Թուրքիայի հետ սահմանին բաց դարպասներ չկային։
Արաքսի կամուրջների վրա և ցամաքային հատվածներում բոլոր անցակետերը փակ էին և ծառայում էին միայն երկու կողմերի զինվորականների հանդիպումների համար՝ ծագող ծառայողական հարցերը քննարկելու և լուծելու համար։ Սահմանի երկայնքով փշալարերի մի քանի գիծ էր՝ ազդանշանային համակարգով: Շատ բան տեսած պապիս խոսքով՝ Հայաստանում խորհրդային իշխանության հաստատումից հետո և ընդհուպ մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտը իրադրությունն այստեղ կայուն լարված է մնացել։
Թուրքական կողմից ճեղքում-անցնում էին քրեական խմբավորումները, որպեսզի գողանան հայ կոլտնտեսականների անասուններն ու բարիքները, դիվերսանտների, լրտեսների և պարզապես սադրիչների ներթափանցման փորձեր էին լինում, որպեսզի կեղծ լուրերով վախեցնեն խորհրդային սահմանի բնակչությանը։ Մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտը Թուրքիան չէր զարգացնում իր սահմանամերձ շրջանները, որոնք դեռևս մի քանի տասնամյակ առաջ դաժան ռազմական գործողությունների թատերաբեմ էին և տարածքային վեճի առարկա։
Բիբլիական լեռան գաղտնիքը. ինչո՞ւ հնարավոր չէ նվաճել Արարատը
Ստալինը չէր բացառում կովկասյան ուղղությամբ խորհրդային սահմանների վերանայումը։ Բայց Ճապոնիայի ատոմային հարվածներից հետո Թուրքիան մտավ ՆԱՏՕ-ի կազմ, և Վաշինգտոնը նրան իր ռազմավարական դաշնակիցը հայտարարեց։
Այսպես քաղաքական իրողությունները սառեցրին խորհրդային հայերի և սփյուռքի հայրենակիցների ջերմ երազանքներն այն մասին, որ Արևմտյան Հայաստանը շուտով դուրս կբերվի Թուրքիայի կազմից, իսկ Արարատին նայող սահմանն իր փակ «ստաժը» ձգեց ավելի քան 70 տարի։ Այդ տարիներին Թուրքիայից ԽՍՀՄ և հակառակ ուղղությամբ միայն բեռնատար գնացքներ էին գնում։ Դա էլ, հաշվի առնելով տնտեսական համագործակցության ոչ շատ բարձր մակարդակը, այնքան էլ հաճախ չէր լինում։ Դա տեղի էր ունենում դեռևս ցարական ժամանակներում Ալեքսանդրապոլ-Կարս երթուղու վրա կառուցված երկաթուղային հանգույցի միջոցով։
Մանկական հուշերիցս տպավորվել է նաև 80-ականների սկզբին Մարգարայի անցակետ գնալս․ պապիկին էին հրավիրել այնտեղ՝ գրողի հետ սահմանապահների հանդիպման և հայտնի ֆիլմի ցուցադրության համար։ Ինձ բարձրացրին դիտաշտարակ, որտեղ հեռադիտակով տեսա թուրք զինվորականներին, նրանց զինվորական դիրքերը, բնակելի տներն ու եռանիվ հեծանիվներ քշող երեխաներին։
Փակ սահմանի վրայով միայն արագիլներն էին թռչում, որոնք բույն էին դնում էլեկտրահաղորդման գծերի սյուների վրա։ Մյուս կողմում սյուներ չկային։ Զրույց սկսելու համար ես ամենայն լրջությամբ հարցրի ինձ ուղեկցող սահմանապահին՝ իսկ գիշերն ինչպե՞ս են կողմնորոշվում, թե որտեղ է մեր կողմը, որտեղ՝ իրենցը։
-Որտեղ էլեկտրականություն կա, լույս է վառվում, այնտեղ մերոնք են,-պատասխանեց նա։
Սահմանը բացվեց 1991 թվականին։ Հետաքրքիր է, որ սահմանամերձ բնակավայրերի լուսավորման վիճակն արդեն տրամագծորեն հակառակն էր։ Հիմա արդեն հայկական գյուղերն էին հոսանքազրկված, իսկ այնտեղ, որտեղ լույս էր վառվում, Թուրքիան էր...
Վովա Նազարյանի հայկական ժամը, կամ ինչ հիշատակ մնաց հրետակոծված Երասխից
Լրահոս
0