Խոշոր հրդեհ Վեդիում. խոտանված ավտոմեքենաներ են այրվել

© Photo : ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունՀրդեհ Վեդիում
Հրդեհ Վեդիում - Sputnik Արմենիա, 1920, 01.03.2023
Հրդեհ Վեդիում
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Վեդի քաղաքի այգիներից մեկում բռնկված հրդեհը մարվել է ժամը 13։54-ին։
ԵՐԵՎԱՆ, 1 մարտի – Sputnik. Այսօր Արարատի մարզի Վեդի քաղաքում 12 խոտանված մեքենա է այրվել։ Տեղեկությունը հայտնում ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հրդեհի մասին ահազանգը ստացել է ժամը 13։08-ին։ Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
«Պարզվել է, որ Արարատյան փողոցի տներից մեկին հարակից այգում այրվում են խոտանված ավտոմեքենաներ։ Այրվել է 12 ավտոմեքենա, որից 3-ը՝ մասնակի»,–ասված է հաղորդագրությունում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։26-ին, մարվել՝ 13։54-ին։
© Photo : ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունՀրշեջներ
Спасатели тушат горящие автомобили на улице Араратян в Веди (1 марта 2023). Арарат - Sputnik Արմենիա, 1920, 01.03.2023
Հրշեջներ
Հրդեհ Ակնաշեն գյուղում. ավտոմեքենաներ են այրվել
Լրահոս
0