00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
4 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
48 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:39
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Антигитлеровская коалиция и вклад ее участников в победу над Германией
15:04
23 ր
Исторический ликбез
Вклад стран антигитлеровской коалиции в победу над фашизмом
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԼՂ-ի, Ադրբեջանի ներկայացուցիչների և ՌԴ խաղաղապահների միջև նոր հանդիպում է կայացել

© Sputnik / Aram NersesyanՌԴ խաղաղապահները
ՌԴ խաղաղապահները - Sputnik Արմենիա, 1920, 01.03.2023
ՌԴ խաղաղապահները. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Հայտնի են Լեռնային Ղարաբաղի, Ադրբեջանի ներկայացուցիչների և ՌԴ խաղաղապահների հրամանատարության նոր հանդիպման մանրամասները։
ԵՐԵՎԱՆ, 1 մարտի – Sputnik. Լաչինի միջանցքով մեքենաների անխոչընդոտ անցումը վերականգնելու և միջանցքի նպատակային օգտագործման փաստը հաստատելու հարցն է քննարկվել այսօր Ադրբեջանի Հանրապետության, Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների և ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատարի եռակողմ հանդիպմանը։ Այս մասին Sputnik Արմենիային ասացին ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությունից։
Տեղեկացվում է, որ կողմերը քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղ էլեկտրամատակարարման և գազի անխափան մատակարարման հարցերը։
Բացի այդ, հանդիպման շրջանակներում քննարկվել է 2 հանքավայրերում ադրբեջանական կողմի ներկայացուցիչների կողմից շրջակա միջավայրի մոնիտորինգի հնարավորությունը (խոսքը Դրմբոնի և Կաշենի մասին է - խմբ.)։
Պայմանավորվածություններ են ձեռք բերվել հետագա համագործակցության, լարվածության նվազեցման, տարածաշրջանում խաղաղ կյանքի հաստատման և ԼՂ հիմնախնդրի կարգավորման ուղիների որոնման շուրջ։
Հայտնել էինք, որ փետրվարի 24–ին ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության անմիջական մասնակցությամբ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպում էր կայացել։
Հանդիպման ընթացքում պայմանավորվածություններ էին ձեռք բերվել Լեռնային Ղարաբաղի սպառողների էլեկտրամատակարարումը և գազամատակարարումը վերականգնելու վերաբերյալ:
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ից Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ անջատում է Արցախի գազամատակարարումը։
Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է հովհարային անջատումներով։
Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։
Լրահոս
0