Ոստիկանության բոլոր բաժիններում տեսախցիկներ կլինեն. Վահե Ղազարյան

© Sputnik / Asatur YesayantsՎահե Ղազարյան
Վահե Ղազարյան - Sputnik Արմենիա, 1920, 01.03.2023
Վահե Ղազարյան
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ներքին գործերի նախարարը բացատրեց, թե ինչու էր կանգ առել ոստիկանության բաժիններում տեսախցիկներ տեղադրելու գործընթացը։
ԵՐԵՎԱՆ, 1 մարտի – Sputnik. ՆԳՆ բարեփոխումների շրջանակում նախատեսվում է հանրապետության բոլոր բաժիններում տեսախցիկներ տեղադրել։ Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ տեղեկությունը հայտնեց ՆԳ նախարար Վահե Ղազարյանը։
«2020-ի մայիսից ՆԳՆ ոստիկանության 10 բաժիններում տեսախցիկներ են տեղադրվել քննական սենյակներում։ Ներկա պահին նորմալ վիճակում են, աշխատում են»,–ասաց Ղազարյանը։
Նա հայտնեց, որ որոշ ժամանակ առաջ` քրեական դատավարության փոփոխությունից հետո, այդ գործընթացը կանգ էր առել։ Հարցն այն է, որ ոստիկանությունը նախաքննություն այլևս չի իրականացնում, ինչի առնչությամբ էլ վերացել էր տեսախցիկներ տեղադրելու անհրաժեշտությունը։ Սակայն այժմ, ըստ նախարարի, որոշվել է, որ ոստիկանության բոլոր բաժիններում տեսախցիկներ կտեղադրվեն։
Հիշեցնենք, որ տեսախցիկներ տեղադրելու մասին որոշում էր կայացվել դեռ 2019-ին։
Լրահոս
0