00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ընթացիկ տարում ՆԳՆ–ն թմրաշրջանառության 324 ապօրինի դեպք է արձանագրել. Վահե Ղազարյան

© Sputnik / Andranik GhazaryanՈստիկանական ավտոմեքենա
Ոստիկանական ավտոմեքենա - Sputnik Արմենիա, 1920, 01.03.2023
Ոստիկանական ավտոմեքենա
Բաժանորդագրվել
ՆԳ նախարարը մտահոգիչ է համարում ՀՀ–ում թմրամիջոցների շրջանառության ընդհանուր պատկերը։
ԵՐԵՎԱՆ, 1 մարտի – Sputnik. Հայաստանի Հանրապետությունում 2023 թվականի հունվարի 1-ից մինչ օրս արձանագրվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության 324 դեպք: Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս տվյալները ներկայացրեց ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը` պատասխանելով ՔՊ–ական պատգամավոր Հասմիկ Հակոբյանի հարցին, թե ինչ իրավիճակ է հանրապետությունում, ինչ քայլեր է ձեռնարկում նախարարությունը թմրաշրջանառության դեմ պայքարի շրջանակում։
«ՆԳՆ ոստիկանությունը բավականաչափ աշխատանքներ է կատարվում թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ուղղությամբ։ 2023 թվականի հունվարի 1-ից մինչև օրս արձանագրվել է 324 դեպք, որից 122–ը` իրացման, ևս 150-ը` պահելու։ Այս թմրամիջոցներից մոտ 45-ը սինթետիկ նյութեր են եղել։ Պատկերը մտահոգիչ է, վստահ եմ` թմրամիջոցների ապօրինի շրջանառության ծավալները մեծ են»,– ասաց Ղազարյանը։
Երևանում խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքեր են բացահայտվել. ՔԿ
Նա նշեց, որ 2023 թվականը հայտարարվել է թմրամիջոցների դեմ պայքարի տարի։ Պայքարն ավելի արդյունավետ դարձնելու համար ՆԳՆ–ն համագործակցում է միջազգային կառույցների հետ, ուսումնասիրվում է այլ երկրների արդյունավետ փորձերը, ինչի արդյունքում պատրաստվում են օրենսդրական փոփոխություններ իրականացնել։ Իրավապահ կառույցը նաև բացատրական աշխատանքներ է կատարում անչափահասների և երիտասարդների շրջանում, նախատեսվում է նաև սահմանային անցակետերում ուժեղացնել հսկողությունը, որտեղ կներգրավվեն հատուկ վարժեցված շներ։
Ղազարյանն անդրադարձավ նաև համացանցի միջոցով թմրամիջոցների վաճառքին և հիշեցրեց, որ 2022 թվականին Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում ստեղծվել է համացանցի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի բաժին։ Դրա շնորհիվ 2023 թվականին արդեն իսկ հայտնաբերվել է տելեգրամյան 143 ալիք, որոնք թմրամիջոցներ են իրացրել։ ՆԳՆ–ն նախատեսում է նորաստեղծ բաժինն ընդլայնել և ստեղծել վարչություն։
ՔՊ–ական պատգամավորը խնդրեց, որպեսզի հատուկ ուշադրություն դարձվի դպրոցներին կից տարածքներին, որտեղ շենքերի պատերին գրվում են տելեգրամյան ալիքների անունները, և անգամ ջնջելու դեպքում դրանք կրկին նույն տեղերում գրվում են։
Նախարարը խոստացավ անել ամեն ինչ և վստահեցրեց, որ մինչև տարվա վերջ այս ոլորտում դրական արդյունքներ ու ցուցանիշներ կլինեն։
Գողություն, թմրամիջոց, ծանր հանցանքներ. ՀՀ մարզերում աճել է հանցագործությունների թիվը
Լրահոս
0