00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

1 մլրդ 100 մլն դրամ` մետրոպոլիտենի «Աջափնյակ» կայարանի կառուցման համար

© Photo : MetrogiprotransՄետրոյի նոր կայարանի նախագիծը
Մետրոյի նոր կայարանի նախագիծը - Sputnik Արմենիա, 1920, 02.03.2023
Մետրոյի նոր կայարանի նախագիծը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է անհրաժեշտ գումարի հատկացումը 2023թ–ի պետական բյուջեից։
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի – Sputnik. Երևանի մետրոպոլիտենի նոր կայարանի կառուցման նախագծանախահաշվային աշխատանքների համար հատկացվել է 1 մլրդ 100 մլն դրամ։ Կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է անհրաժեշտ գումարի հատկացումը 2023թ-ի պետական բյուջեից։
Նույն որոշմամբ անհրաժեշտ բոլոր գնումների գործընթացների պատվիրատուի իրավասությունները հանձնվել են Երևանի քաղաքապետարանին։ Դա նշանակում է, որ գնման պայմանագրերը, դրանցով նախատեսված կողմերի իրավունքներն ու պարտականություններն ուժի մեջ դնելու մասին համաձայնագրերը կնքելու է Երևանի քաղաքապետարանը:
Որոշման համաձայն` կառուցվող «Աջափնյակ» կայարանը պետք է լիարժեք ապահովված լինի բոլոր ատրիբուտներով, հաշվարկային միջակայքերով, երկկողմանի կանոնավոր երթևեկությամբ: Թունելները պետք է ապահոված լինեն արտակարգ իրավիճակներում բնակչության պատսպարման հնարավորություններով։ Իսկ դրանցում քաղպաշտպանության անավարտ օբյեկտները պետք է ավարտին հասցվեն, ինչի համար նախագծում նախատեսվել են անհրաժեշտ շինարարական-մոնտաժային աշխատանքների ծավալներ:
Կառավարության հիմնավորմամբ` գործող մետրոպոլիտենի զարգացումը դեպի Աջափնյակ լուծում է թաղամասում կարևոր սոցիալական հարց հանդիսացող տրանսպորտային խնդիրները, քանի որ թաղամասի բնակչությունը հիմնականում օգտվում է հանրային տրանսպորտից:
Կայարանի կառուցումը հիմնավորվում է նաև Աջափնյակը քաղաքի կենտրոնի հետ կապող ուղիների սակավությամբ, Կիևյան և Դավթաշենի կամուրջները քաղաքային տրանսպորտից զգալի բեռնաթափելու հնարավորությամբ: Կառավարությունը նաև հիշեցնում է, որ Հրազդան գետի ձախ ափին կան փորված մետրոյի թունելներ, ինչը զգալիորեն կհեշտացնի կայարանի կառուցումը: «Դեպի Աջափնյակ զարգացման ծրագրի իրականացումը թույլ կտա ունենալ հարմարավետ արագընթաց էկոլոգիապես մաքուր տրանսպորտ, որը կմիացնի Հրազդան գետի կիրճով բաժանված Երևանի երկու մասերը, ինչը շատ կարևոր է ռազմավարական տեսանկյունից»,– ասված է որոշման հիմնավորման մեջ։
Կառավարության նիստին ներկա Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտնեց, որ նոր կայարանի շինարարությունը կտևի 4 տարի։
«Կայարանի ընդհանուր երկարությունը լինելու է շուրջ 1.5 կմ։ Մետրոյի կամրջի շինարարությունն այս պահի դրությամբ 2 տարբերակով ենք դիտարկում` երկաթբետոնե հենասյուներով և հեծաններով տարբերակը, և մոդելի տարբերակը` մետաղական ֆերմայով հավաքված կամուրջ։ Այս պահի դրությամբ դեռևս վերջնական որոշում չունենք, սպասում ենք ֆինանսական գնահատականներին։ Բայց, որ դիտարժան ու գեղեցիկ կամուրջ է լինելու, դրանում վստահ ենք»,– ասաց Ավինյանը։
Փոխքաղաքապետը հայտնեց, որ կայարանը տեղակայված է լինելու «Թումո» կենտրոնի մայթին` Հալաբյան– Աբելյան խաչմերուկում։ Շինարարությունն իրականացվելու է բաց տարածքում, փորվածքն արվելու է վերևից, ինչը նկատելի նվազեցնելու է շինարարության ոչ միայն բարդությունը, այլև ֆինանսական արժեքը։
Հիշեցնենք` 2022թ–ի հոկտեմբերի 13-ի նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ «Աջափնյակ» կայարանի շինարարությունը կմեկնարկի 2024թ–ին։ Իսկ մինչ այդ ընթանում են նախագծման աշխատանքներ, որոնց ընդհանուր արժեքը 1 մլրդ 845 մլն դրամ է։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանի մետրոյի նոր՝ «Աջափնյակ» կայարանի նախագծի մրցույթում հաղթող է ճանաչվել ռուսաստանյան «Մետրոգիպրոտրանս» ընկերությունը: Նոյեմբերի 20-ին Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել «Աջափնյակ» կայարանի նախագծման պայմանագիրը նշված ընկերությանը հանձնելու արարողությունը:
Քաղաքապետարանի ծրագրով՝ 525 մետր երկարությամբ մետրոյի նոր կայարան տանող ճանապարհը պետք է անցնի թունելով, որի շինարարությունը սկսվել է դեռ ԽՍՀՄ տարիներին ու անավարտ է մնացել:
Երևանի մետրոյի համար նոր օդորակիչներ կգնեն. հներն արդեն 40 տարվա հնության են
Լրահոս
0