00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:58
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ահաբեկիչներ են, միջոցներ են ձեռնարկվում ոչնչացնելու համար. Պեսկովը` Բրյանսկի դեպքի մասին

© Sputnik / Сергей ГунеевԴմիտրի Պեսկով
Դմիտրի Պեսկով - Sputnik Արմենիա, 1920, 02.03.2023
Բաժանորդագրվել
Պեսկովի խոսքով` դեռ չի կարելի ասել, թե արդյոք այս իրադարձությունները կազդեն հատուկ գործողությունների կարգավիճակի փոփոխման վրա, թե ոչ։
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի – Sputnik. Միջոցներ են ձեռնարկվում Բրյանսկի մարզ ներխուժած ուկրաինացի ահաբեկիչներին ոչնչացնելու համար։ Այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Ավելի վաղ Բրյանսկի մարզպետ Ալեքսանդր Բոգոմազը հայտնել էր, որ Ուկրաինայից Կլիմովսկի շրջանի տարածք դիվերսիոն հետախուզական խումբ է ներխուժել։ Դիվերսանտները կրակել են ընթացքի մեջ գտնվող մեքենայի վրա, ինչի հետևանքով մեկ բնակիչ զոհվել է, 10 տարեկան երեխա է վիրավորվել։
«Խոսքն ահաբեկիչների հարձակման մասին է։ Այժմ միջոցներ են ձեռնարկվում նրանց ոչնչացնելու ուղղությամբ։ Իսկ միջազգային ասպարեզում ինչպես հրավիրել ենք, այնպես էլ շարունակելու ենք հրավիրել միջազգային հանրության ուշադրությունն այն ահաբեկչություններին, որոնք այդ մարդիկ իրականացնում են», – ասել է Պեսկովը։
Նրա խոսքով` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում անդադար զեկույցներ է ստանում ուժային գերատեսչությունների ղեկավարներից՝ կապված Բրյանսկի մարզում ուկրաինացի գրոհայինների հարձակումների հետ։ Մասնավորապես՝ նրան զեկուցում են ԱԴԾ–ի ղեկավար Բորտնիկովը, պաշտպանության նախարար Շոյգուն և Ռոսգվարդիայի ղեկավար Զոլոտովը։
«Զեկուցում են այն գործողությունների մասին, որոնք ձեռնարկում են իմ նշած ուժային գերատեսչությունները՝ կապված ահաբեկչությանը հակազդելու հետ։ Պուտինը տեղում իրավիճակի և ձեռնարկվող միջոցների հետ կապված զեկույցներ է ստանում նաև Բրյանսկի մարզպետ Ալեքսանդր Բոգոմազից: Ամեն ինչ արվումէ մեր քաղաքացիների անվտանգությունը պաշտպանելու համար», – հավելել է Պեսկովը։
ՀՕՊ-ը ՌԴ Բրյանսկի մարզում ուկրաինական «Տոչկա-Ու»–ի հրթիռ է խոցել. մարզպետ
Միևնույն ժամանակ, ՌԴ նախագահի մամուլի քարտուղարի խոսքով, դեռ չի կարելի ասել՝ կանդրադառնան արդյոք այս իրադարձությունները ռազմական հատուկ գործողությունների կարգավիճակի փոփոխման վրա, թե ոչ։
Լրահոս
0