00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Եվրոպացին ասաց, որ Փաշինյանը վաղուց չի բանակցում Արցախի կարգավիճակի վերաբերյալ. Մամիջանյան

© Sputnik / Asatur YesayantsՀայկ Մամիջանյան
Հայկ Մամիջանյան - Sputnik Արմենիա, 1920, 02.03.2023
Բաժանորդագրվել
«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը պատմեց իր և եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյայի զրույցից` Արցախի կարգավիճակի հարցում ՀՀ իշխանությունների դիրքորոշման վերաբերյալ։
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի – Sputnik. Եվրոպական բարձրաստիճան պաշտոնյաները ևս հաստատում են, որ Նիկոլ Փաշինյանը բանակցում է Արցախը Ադրբեջանի կազմում տրամաբանության մեջ։ Այս մասին Ազգային ժողովում ճեպազրույցում հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը` պատմելով Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի նիստում իր ելույթից հետո եվրոպացի մի պաշտոնյայի հետ զրույցից։
«Իմ ելույթից հետո, որը վերաբերում էր Արցախի կարգավիճակին, ինքնորոշման իրավունքին և այլ կարևոր անվտանգային կետերին, եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյան ուղիղ տեսքով ասել է, որ մեր դիրքորոշումից տեղյակ են, բայց դրանք ռելեվանտ չեն, որովհետև Նիկոլ Փաշինյանը վաղուց բանակցություն չի տանում Արցախի կարգավիճակի վերաբերյալ և բանակցային տրամաբանությունն ամբողջությամբ հիմնված է Ադրբեջանի կազմում Արցախի ապագային»,–ասաց Մամիջանյանը։
Նրա խոսքով` ինչպես Արմեն Աշոտյանի ներկայացրած փաստաթուղթը, որը հանդիսում է տվյալ պահին բանակցային տրամաբանությունը, այնպես էլ այս հայտարարությունը իշխանությունների կողմից հերքելու ջանքերն անիմաստ են, քանի որ կան նաև ապացույցներ: Կոնկրետ Մամիջանյանի և եվրոպացի պաշտոնյայի զրույցի ժամանակ ներկա են եղել նաև այլ պատգամավորներ։
Այս համատեքստում ընդդիմադիր պատգամավորն ընդգծեց, որ երբևէ իշխանական պատգամավորների շուրթերից ինքնորոշման իրավունք բառակապակցությունը չի լսել, իսկ մնացած բոլոր ձևակերպումները «լղոզոցի են», որոնցով փորձում են խաբել Արցախի և ՀՀ–ի ժողովրդին։
Նշենք, որ Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում հայ-ադրբեջանական բանակցություններից մի փաստաթուղթ էր հրապարակել, որում նշվում է, որ իրար տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումը կլինի Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի մասը։ Նույն համաձայնագիրը կպարունակի հոդված Ղարաբաղի հայերի անվտանգության և իրավունքների մասին, որը կհամապատասխանի Ադրբեջանի Սահմանադրությանն ու նրա միջազգային պարտավորություններին։
Հիշեցնենք՝ ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությունից Sputnik Արմենիային հայտնել էին, որ Ադրբեջանի Հանրապետության, Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները և ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատար Անդրեյ Վոլկովը մարտի 1-ին եռակողմ հանդիպում են անցկացրել։ Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության անմիջական մասնակցությամբ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև հանդիպում էր կայացել նաև փետրվարի 24-ին։
Ինչպես հայտնի է, 2022-ի դեկտեմբերի 12-ից Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ անջատում է Արցախի գազամատակարարումը։
Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է հովհարային անջատումներով։
Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։
Լրահոս
0