Գերմանիան ինքնորոշման իրավունքի և տարածքային ամբողջականության սկզբունքի կողմնակիցն է․ Շոլց

© Photo : official site of the Prime Minister of RAՆիկոլ Փաշինյանն ու Օլաֆ Շոլցը
Նիկոլ Փաշինյանն ու Օլաֆ Շոլցը - Sputnik Արմենիա, 1920, 02.03.2023
Նիկոլ Փաշինյանն ու Օլաֆ Շոլցը
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Օլաֆ Շոլցը նշեց, թե ողջունում է Շառլ Միշելի առաջնորդությունը, ինչը տպավորիչ է այս ծանր իրավիճակում։
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի – Sputnik. Գերմանիան ինքնորոշման իրավունքի և տարածքային ամբողջականության սկզբունքի կողմնակիցն է։ Գերմանիայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է գնահատում Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի մասին միջազգային դատարանի որոշման անտեսումը։
Շոլցը նշեց, որ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկման ժամանակ արդեն խոսել են այդ մասին։

«Մենք ինքնորոշման իրավունքի և տարածքային ամբողջականության սկզբունքի կողմնակից ենք և դրանց շրջանակում պետք է բարելավենք տարածաշրջանի անվտանգությունը։ Մանրամասն խոսել ենք այդ հարցի մասին»,-ասաց Շոլցը։

Նա հավելեց, թե շատ ուրախ է, որ Շառլ Միշելը մասնակցում և միջնորդում է գործընթացը։ Շոլցը նշեց, որ ողջունում է Միշելի առաջնորդությունը, ինչը տպավորիչ է այս ծանր իրավիճակում։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի և դստեր` Շուշան Փաշինյանի հետ է մեկնել Բեռլին։
Ըստ պաշտոնական հաղորդագրության` նա Շոլցի հետ հանդիպումից հետո այցելելու է Արտաքին հարաբերությունների գերմանական խորհուրդ։ Վաղը նախատեսված է Փաշինյանի հանդիպումը ԳԴՀ նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ։
Լրահոս
0