00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հնդկական ընկերությունն Աբովյանում ադամանդի մշակման գործարան կբացի

© Sputnik / Asatur YesayantsՍունիլ Ջայնը գործընկերոջ հետ
Սունիլ Ջայնը գործընկերոջ հետ - Sputnik Արմենիա, 1920, 02.03.2023
Բաժանորդագրվել
Հնդիկ մենեջերները նշում են՝ Հայաստանն ընտրել են այն պատճառով, որ այստեղ կան շատ փորձառու մասնագետներ ու սովորել ցանկացող նորեկներ։ Նրանց համար հեշտ կլինի յուրացնել նոր սարքավորումները, որոնք զգալիորեն բարձրացնում են արտադրողականությունը։
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի – Sputnik. VDA Diamonds ընկերությունը պատրաստվում է Աբովյան քաղաքում ադամանդի մշակման գործարան բացել։ Ընկերության ֆինանսական տնօրեն Սունիլ Ջայնը Sputnik Արմենիային հայտնեց, որ գործարանային շենքն արդեն կառուցված է, մնում են ներքին հարդարման աշխատանքները։ Անհրաժեշտ սարքավորումների մի մասն արդեն առաքվել է։ Նախագծի ներդրողը կլինի հնդկական KGK Group ոսկերչական կոնցեռնը՝ VDA Diamonds-իմայր ընկերությունը։
© Sputnik / Asatur YesayantsՍունիլ Ջայն
Финансовый директор компании VDA Diamonds Сунил Джайн - Sputnik Արմենիա, 1920, 02.03.2023
Սունիլ Ջայն
Աշխատանքի առաջին 6 ամիսներին գործարանը պատրաստվում է աշխատանքի ընդունել շուրջ 250 մարդու, իսկ հետագայում հույս ունեն նրանց թիվը 400-500-ի հասցնելու։
Ջայնն ու նրա գործընկերները ավելի քան 10 տարի աշխատել են հայ մասնագետների հետ՝ հիմնականում Ռուսաստանում, որտեղ գործարարը երկար ժամանակ աշխատել է։ Հայ մասնագետներն աշխատում են և՛ արդյունահանության ոլորտում (հիմնականում Յակուտիայում), և՛ վերամշակող արդյունաբերությունում (Մոսկվայում և այլ քաղաքներում)։
«Նրանք գերազանց աշխատողներ են՝ հիանալի մոտիվացիայով։ Կարելի է ասել, որ նրանք Հնդկաստանի լավագույն վարպետների հետ նույն մակարդակի վրա են: Մի քանի հայեր աշխատում են նաև մեր կորպորացիայում։ Երբ իմացան, որ գործարան ենք բացում Հայաստանում, շատերն ուզեցան գալ, և մենք կօգնենք նրանց այդ հարցում», - ասաց Ջայնը։
Ռուսաստանից կհրավիրվեն նաև ոչ հայ վարպետներ, ևս մի քանի մասնագետ էլ Հնդկաստանից կգա։

Ինչն է փոխում տեխնոլոգիան

Իր հզորության գագաթնակետին՝ 2000-ականների կեսերին, ադամանդի մշակման հայկական արդյունաբերությունը տարեկան ավելի քան 200 մլն դոլարի ապրանք էր արտահանում (այն ժամանակ, ինչպես և հիմա, գործարաններն աշխատում էին ներկրվող ադամադների վրա, որոնք այստեղ մշակվում և արտահանվում էին արտերկիր)։
Այնուամենայնիվ, 2007-08 թվականներին արտադրության և արտահանման ծավալները դանդաղել են, երբ հայկական դրամիփոխարժեքը կտրուկ աճել է դոլարի ու եվրոյի նկատմամբ։ Դա մեծապես նվազեցրել է հայկական ապրանքների մրցունակությունը։ Այս ֆոնին ոչ բոլոր գործարաններն են ներդրումներ կատարել՝ նոր սարքավորումներ ձեռք բերելով:
2022թ–ին Հայաստանից 879 մլն ԱՄՆ դոլարի գյուղմթերք է արտահանվել, ոլորտում անկում է գրանցվել
Մեկ այլ պատճառ էլ հնդկական գործարաններն էին, որոնք այդ ժամանակ սկսեցին ընդլայնել արտադրությունը՝ խաղադրույք կատարելով էժան աշխատուժի վրա: Բայց տարիների ընթացքում դրանք աստիճանաբար նոր սարքավորումներ ձեռք բերեցին, ապա հնդիկ ինժեներները սկսեցին ինքնուրույն արտադրանք տալ։ Արտադրողականությունը սկսել է աճել, դրա հետ մեկտեղ՝ նաև աշխատավարձերը, այդ պատճառով հիմա դրանք մոտավորապես նույնն են, ինչ Հայաստանում։
«Այսինքն՝ այստեղ աշխատավարձերը բիզնեսի տեսանկյունից բավականին հարմար են, մնում է բարձրացնել արտադրողականությունը», - ավելացրեց Ջայնը:

Գիտելիքն էլ է կարևոր

Վերջին տարիներին Հայաստանից ադամանդի արտահանումը կազմել է տարեկան մոտ 100-120 մլն դոլար։ 2022-ին այն աճել է մինչև 400 մլն դոլարի։ Այս աճի զգալի մասը տեղի է ունեցել ռուսական քարերի վերաարտահանման շնորհիվ։ Այնուամենայնիվ, տեղական արտադրությունն այնքան էլ փոքր չէ, թեև ամենուր չէ, որ հագեցած է նոր սերնդի սարքավորումներով։
Ջայնն ավելացրեց, որ թեև ոչ բոլոր հայ մասնագետներն են աշխատել դրա վրա, սակայն նրանց կարելի է արագ սովորեցնել, քանի որ ընդհանուր պատկերացում ունեն, թե ինչ է ադամանդը և ինչպես աշխատել դրա հետ:
«Դրա համար էլ եկել ենք այստեղ: Այստեղ նման գիտելիքներով շատ մասնագետներ կան։ Բացի այդ, շատերն ուզում են աշխատել մեր արդյունաբերության մեջ, այդ թվում նաև երիտասարդները: Որոշ երկրներում նրանք նախընտրում են ՏՏ կամ հյուրանոցային ոլորտները, բայց Հայաստանում ադամանդի մշակումը նույնպես լավ կարիերա է համարվել և համարվում», - ավելացրեց նա։
Գործարանում կլինեն նաև ուսումնական հարթակներ պրակտիկանտների համար, որոնք հետո կկարողանան աշխատանքի ընդունվել։ Նա ավելացրեց, որ KGK Group-ը նման բան անում է նաև Հնդկաստանում, Ռուսաստանում և այլ երկրներում։
Հնարավո՞ր է 400 մլն դոլարի ադամանդ մշակել. ԱԺ–ն ստուգում է Քերոբյանի ասածի իսկությունը
Գործարանը կկենտրոնանա խոշոր ադամանդների մշակման վրա (1 կարատ և ավելի), իսկ դրանք կգնի «Ալռոսա» կոնցեռնից, DeBeers-ից և Դուբայի ու Հոնկոնգի ադամանդային բորսաներից: Արտահանումն իրականացվելու է ամբողջ աշխարհում, ընկերության 19 վաճառքի գրասենյակների միջոցով։
Լրահոս
0