00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բեռլինը բրյուսելյան ձևաչափից դուրս է. Շոլցի` ԼՂ ինքնորոշման մասին հայտարարության հետքերով

© Photo : official site of the Prime Minister of RAՆիկոլ Փաշինյանն ու Օլաֆ Շոլցը
Նիկոլ Փաշինյանն ու Օլաֆ Շոլցը - Sputnik Արմենիա, 1920, 03.03.2023
Նիկոլ Փաշինյանն ու Օլաֆ Շոլցը
Բաժանորդագրվել
Սերգեյ Մելքոնյանի խոսքով ՝ պետք է հասկանալ, որ Լեռնային Ղարաբաղի բնակիչների ինքնորոշման իրավունքի իրացումը որոշ երկրներ կարող են ենթադրել Ադրբեջանի սահմանների շրջանակում։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Գերմանիան Բրյուսելի և Վաշինգտոնի ձևաչափերից դուրս է և որևէ ազդեցություն չունի կողմերի վրա։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքագետ, արևելագետ Սերգեյ Մելքոնյանը՝ մեկնաբանելով Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի երեկվա հայտարարությունը, որը վերաբերում էր ղարաբաղյան կարգավորման շրջանակում ազգերի ինքնորոշման սկզբունքին:

Շոլցի հայտարարությունը

Աշխատանքային այցով Գերմանիա մեկնած Նիկոլ Փաշինյանը երեկ հանդիպել է Շոլցի հետ, այնուհետև պաշտոնյաները համատեղ ասուլիս են տվել։ Պատասխանելով հարցին, թե ինչպես է գնահատում Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի մասին միջազգային դատարանի որոշման անտեսումը` Շոլցն ասել է, որ Գերմանիան ինքնորոշման իրավունքի և տարածքային ամբողջականության սկզբունքի կողմնակից է։
Մելքոնյանի խոսքով` Շոլցի հայտարարության մեջ ոչ մի նոր բան չկա, քանի որ երկու սկզբունքներն էլ (ազգերի ինքնորոշման իրավունք, տարածքային ամբողջականության սկզբունք) ամրագրված են Մադրիդյան սկզբունքներում:
«Ազգերի ինքնորոշման իրավունքը հնարավոր է նույնիսկ Ադրբեջանի սահմաններում, որովհետև Հայաստանը, ի վերջո, համաձայնել է շարունակել բանակցությունները Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա։ Դա կարող է լինել ինքնավարություն կամ ինչ-որ այլ կարգավիճակ, որը չի խախտում և՛ Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքը և՛ ազգերի ինքնորոշման իրավունքը»,- ասաց Մելքոնյանը։
Այնուամենայնիվ, ըստ քաղաքագետի, Շոլցի ասածը ինչ–որ արմատական հայտարարություն չէր, օրինակ, այն մասին, որ Ադրբեջանից անջատվելը միակ հնարավորությունն է Ղարաբաղի հայերին փրկելու համար։
Մելքոնյանի կարծիքով` այդ հայտարարությունն արտացոլում է առաջին հերթին հենց Բեռլինի դիրքորոշումը, որովհետև Գերմանիան դուրս է բրյուսելյան և ամերիկյան բանակցային ձևաչափերից։ Բացի այդ, Բեռլինը չունի Բաքվի, Ստեփանակերտի կամ Երևանի վրա ազդելու լծակներ կամ բանակցություններում միջնորդ դառնալու հնարավորություն։

Հայ-ադրբեջանական և ղարաբաղյան կարգավորման հարցերի տարանջատումը

Մելքոնյանն անդրադարձավ նաև Փաշինյանի` Բեռլինում հնչեցրած ուշագրավ հայտարարություններից մեկին, որ Երևանը համաձայնել է տարանջատել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումը հայ-ադրբեջանական գործընթացից։ Քաղաքագետը դա անիրատեսական է համարում։
Նրա խոսքով` Հայաստանի ներկայիս իշխանությունների հիմնական նպատակը Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատումն ու զարգացումն է, որի միակ խոչընդոտը ԼՂ հարցն էր։
«Այսօր Հայաստանը փորձում է տարանջատել այդ երկու հարցերը, որովհետև եթե Հայաստանը չկարգավորի հարաբերությունները Ադրբեջանի հետ, Թուրքիան կհրաժարվի ՀՀ–ի հետ հարաբերությունների կարգավորումից։ Այս իրավիճակում Հայաստանն այժմ ընտրել է ավելի թույլ դիրքերից խոսելու ճանապարհը, որովհետև ակնհայտ է, թե ինչպիսին է ուժային բալանսը, երբ բանակցում են Ստեփանակերտն ու Բաքուն»,– ասաց Մելքոնյանը։
Բայց իշխանության այս քաղաքականությունը, ըստ փորձագետի, չի աշխատի: Բավական է հիշել, որ Ադրբեջանը Լաչինի միջանցքի բացման համար մի քանի պահանջ էր առաջ քաշում՝ Ռուբեն Վարդանյանի հեռանալը, ադրբեջանցիների մուտքը հանքեր, պաշտպանության բանակի զինաթափումը և այլն, որոնցից մեկը` Վարդանյանի հեռանալու պայմանը, Հայաստանը կատարեց։
Սա, նրա գնահատմամբ, առաջին դեպքն էր, երբ Բաքուն ուղղակիորեն ներգրավվեց Լեռնային Ղարաբաղի ներքին քաղաքականության մեջ՝ Հայաստանի առջև դրված պայմանների միջոցով։
«Որքան էլ Հայաստանը փորձի տարանջատել երկու հարցերը, չի ստացվի։ Ի վերջո, 120 հազար բնակիչները Հայաստանի քաղաքացիներ են, պետք չէ մոռանալ այդ մասին», – նշեց Մելքոնյանը։
Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպմանը, ապա Մելքոնյանը հիշեցրեց, որ այն կայացավ Վարդանյանի հեռանալուց անմիջապես հետո։ Ադրբեջանը շարունակում է առաջ տանել իր օրակարգը՝ առաջարկելով Ստեփանակերտին քննարկել ինտեգրման հնարավորությունները։ Լեռնային Ղարաբաղն իր հերթին փորձում է խոսել հումանիտար հարցերի, առաջին հերթին՝ միջանցքի բացման մասին։
Անվտանգության խորհրդի հայտարարությունից կարելի է ենթադրել, որ արցախյան կողմը համաձայնել է մի շարք պայմանների։ Եթե դրանք իրականացվեն, կարելի է ենթադրել, որ Ադրբեջանը կբացի Գորիս-Ստեփանակերտ ճանապարհը։
Պատրանքների գիրկը չպետք է ընկնել. քաղաքագետը` Փաշինյան–Շոլց հանդիպման մասին
Լրահոս
0