00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նոր համանախագահը Հարավային Կովկաս կայցելի. Պետդեպ

© AFP 2024 / Nicholas KAMMԱՄՆ Պետդեպ
ԱՄՆ Պետդեպ - Sputnik Արմենիա, 1920, 03.03.2023
Բաժանորդագրվել
Ամերիկացի միջնորդը բանակցություններ կանցկացնի Հարավային Կովկասի երեք երկրների բարձրագույն ղեկավարության հետ։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Հարավային Կովկասում բանակցությունների գծով ԱՄՆ պետքարտուղարի ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուիս Բոնոն այս պաշտոնում առաջին անգամ տարածաշրջան կայցելի։ Ուղևորությունը տեղի կունենա հաջորդ շաբաթ: Տեղեկությունը ճեպազրույցի ժամանակ հայտնել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսը։
Արարատ Միրզոյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Լուիս Բոնոյի հետ
Փրայսը նշել է՝ Վաշինգտոնը հույս ունի, որ ավագ խորհրդականի այցերը Հարավային Կովկասի երկրներ պարբերական կլինեն:
«Բոնոն պատրաստվումէ հանդիպել երկրների ղեկավարների հետ, որ աջակցի հայ-ադրբեջանական խաղաղ գործընթացին և արտահայտի մեր անփոփոխ հավատարմությունը Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։ Ինչպես ավելի վաղ նշեցի, իր այցի շրջանակում նա կայցելի Հարավային Կովկասի բոլոր երեք երկրները։ Նա ըստ հերթականության կմեկնի Բաքու, Երևան և Թբիլիսի», - նշել է դիվանագետը։
Փրայսի խոսքով՝ Վաշինգտոնը կարծում է, որ տարածաշրջան կատարած այցը թույլ կտա Բոնոյին շարունակել երկխոսությունը, որը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում կայացել է ԱՄՆ պետքարտուղարի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև:
«Մենք, ինչպես արդեն հայտարարել ենք եռակողմ բանակցությունների ավարտին, ոգևորված ենք Հայաստանի և Ադրբեջանի վերջին ջանքերից՝ խաղաղ գործընթացին արդյունավետ մասնակցելու ուղղությամբ», - նշել է ամերիկացի դիվանագետը:
Բլինկենի նոր խորհրդականը ներկայացնելու է ԱՄՆ-ն ՄԽ համանախագահության ձևաչափում. Պետդեպ
Նա ավելացրել է, որ առաջիկա հանդիպումների ընթացքում Բոնոն կընդգծի, որ Միացյալ Նահանգները հավատարիմ է Հարավային Կովկասում խաղաղ, ժողովրդավարական և բարգավաճ ապագայի կառուցմանը:
Հիշեցնենք, որ Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդականի և ԵԱՀԿ ՄԽ համանախագահի պաշտոնը նախկինում զբաղեցրել է Ֆիլիպ Ռիկերը: Նրա հրաժարականի մասին ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտնել էր հունվարի սկզբին։ Փետրվարի 1-ին հայտնի դարձավ, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենն այդ պաշտոնում նշանակել է Լուիս Բոնոյին, որը նախկինում զբաղեցնում էր ՄԱԳԱՏԷ-ում Միացյալ Նահանգների ներկայացուցչի պաշտոնակատարի պաշտոնը, ինչպես նաև եղել է պետքարտուղարի առաջին տեղակալի և պետքարտուղարի տնտեսական հարցերով տեղակալի խորհրդականը:
Լրահոս
0