Հանուն երեխաների. Նոր Նորքի բակերում իրականացվում են զավթած տարածքների ազատման աշխատանքներ

© Photo : Facebook / Նոր Նորք վարչական շրջանՆոր Նորքի բակերում իրականացվում են զավթած տարածքների ազատման աշխատանքներ
Նոր Նորքի բակերում իրականացվում են զավթած տարածքների ազատման աշխատանքներ - Sputnik Արմենիա, 1920, 03.03.2023
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Նպատակը բակերը երեխաներին վերադարձնելն ու ազատված տարածքներում հանրային կանաչ հանգստի գոտիներ ստեղծելն է։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Նոր Նորք վարչական շրջանի 6-րդ զանգվածի բակերում կատարվում են ապօրինաբար զավթած տարածքների ազատման և կանաչ գոտիների վերականգնման աշխատանքներ: Կատարվող աշխատանքներից լուսանկարներ ենհրապարակվել Նոր Նորք վարչական շրջանի ֆեյսբուքյան էջում։
Վարչական շրջանից բնակիչներին հորդորում են միանալ նախաձեռնությանը և իրականացնել ապամոնտաժման աշխատանքներ։
Նպատակը բակերը երեխաներին վերադարձնելն ու ազատված տարածքներում հանրային կանաչ հանգստի գոտիներ ստեղծելն է։
Երևանի Կենտրոն վարչական շրջանում ապամոնտաժվել է ինքնակամ կառուցված սրճարան
Տեղեկացվում է նաև, որ աշխատանքները կրելու են շարունակական բնույթ և ներառելու են վարչական շրջանի բոլոր զանգվածները։
Լրահոս
0