00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:18
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:44
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Պատրանքների գիրկը չպետք է ընկնել. քաղաքագետը` Փաշինյան–Շոլց հանդիպման մասին

Պատրանքների գիրկը չպետք է ընկնել. քաղաքագետը` Փաշինյան–Շոլց հանդիպման մասին
Բաժանորդագրվել
Սուրեն Սուրենյանցը խորհուրդ է տալիս անիրական հավակնությունների նշաձող չսահմանել, որովհետև Գերմանիան կոորդինացված աշխատելու է Բրյուսելի ու ԱՄՆ–ի հետ։
Այս պահին Գերմանիան չունի այն ներուժը, որպեսզի առանց Բրյուսելի և ԱՄՆ–ի կարողանա ինքնուրույն, ինքնաբավ դերակատարում ունենալ հարավկովկասյան տարածաշրջանում: Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը` անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի համատեղ ասուլիսում հնչած կարևոր հարցերին։
Աշխատանքային այցով Գերմանիա մեկնած Փաշինյանը երեկ հանդիպել է Շոլցի հետ, այնուհետև պաշտոնյաները համատեղ ասուլիս են տվել։ Պատասխանելով հարցին, թե ինչպես է գնահատում Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի մասին միջազգային դատարանի որոշման անտեսումը` Շոլցն ասել է, որ Գերմանիան ինքնորոշման իրավունքի և տարածքային ամբողջականության սկզբունքի կողմնակից է։ Նա նաև նշել է, որ Գերմանիան մտահոգված է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տիրող անկայունությամբ և ԼՂՀ–ում գնալով սրվող հումանիտար իրավիճակով։
«Գերմանիան սեփական օրակարգ և նախաձեռնություն չունի ո՛չ հայ–ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում, ո՛չ էլ Լեռնային Ղարաբաղի խնդրում, և այդ մասին ակնարկեց նաև կանցլեր Շոլցը` հղում կատարելով ԵՄ հովանու ներքո ընթացող բանակցային գործընթացին»,– ասաց նա։
Քաղաքագետի դիտարկմամբ` կարևոր է, որ Գերմանիայի կանցլերը խոսեց ինքնորոշման իրավունքի մասին` այդ սկզբունքը հավասար հարթության վրա դնելով տարածքային ամբողջականության սկզբունքի հետ, սակայն նա նոր բան չասաց, և նրա խոսքն էլ բխում է միջազգային իրավունքից։ Այդուհանդերձ արձանագրումը կարևոր է այն առումով, որ հերքում է նախագահ Իլհամ Ալիևի բազմաթիվ պնդումներն այն մասին, թե իբր Լեռնային Ղարաբաղի հարց գոյություն չունի, այն լուծված է ու կարիք չկա անդրադառնալու այդ խնդրին։
«Մյուս կողմից խորհուրդ կտամ ավելորդ պատրանքների գիրկը չընկնել ու անիրական հավակնությունների նշաձող չսահմանել։ Գերմանիան կոորդինացված աշխատելու է Բրյուսելի ու ԱՄՆ–ի հետ, իսկ Արևմուտքի մոտեցման համաձայն` ԼՂՀ անկախության հարց չկա։ Շոլցի կամ արևմտյան դիվանագետների պատկերացրած ինքնորոշումը ոչ բոլոր դեպքերում է ինքնաբերաբար ենթադրում անկախություն, ինչպես մեզ հաճելի է լսել։ Պարզապես Շոլցի հայտարարությունը կարևոր է այն առումով, որ ՀՀ իշխանությունը կարողանա գոնե քաղաքական ու քաղաքակրթական սուբյեկտայնության հասնել Լեռնային Ղարաբաղի համար»,– ասաց մեր զրուցակիցը։
Անդրադառնալով ՀՀ վարչապետի ու Գերմանիայի կանցլերի համատեղ ասուլիսում հնչած հարցին, որն առնչվում է Հայաստանում եվրոպական դիտորդական առաքելության գործունեությանը, Սուրենյանցը նշեց, որ բոլորն էլ հասկանում են այդ առաքելության հիմնական մոտիվները, որոնք մտահոգություն են առաջացնում Ռուսաստանում և մասամբ Իրանում։
«Այդուհանդերձ կա քաղաքական որոշում, այդ առաքելությունն այժմ Հայաստանում է և ունի նաև դրական կողմ, այսինքն` որոշակի առումով զսպելու է ադրբեջանական կողմի ագրեսիան։ Առաքելության հետ կապված կան որոշ մտահոգություններ, որովհետև ՀՀ իշխանությունը չի կարողացել հավուր պատշաճի Մոսկվայում բացատրել, որ այդ առաքելության մուտքը Հայաստան չի ենթադրում արտաքին քաղաքական վեկտորի փոփոխություն։ Փաշինյանը մի բան ասում է, իսկ իշխանության ներկայացուցիչները տողատակերում այլ բան են պնդում, ինչն առաջացնում է հակասական պատկեր, և Ռուսաստանից պարբերաբար հնչում են դժգոհություններ։ ԵՄ դիտորդական առաքելությունն ինքնին դրական է, բայց այն համատեքստը, որում երբեմն հնչում են իշխանական մեկնաբանություններ, կարող է խնդիրներ ստեղծել Հայաստանի համար»,– ասաց Սուրենյանցը։
Անդրադառնալով հակառուսական պատժամիջոցները շրջանցելու հարցին, որը ևս հնչեց Փաշինյանի և Շոլցի համատեղ ասուլիսում, քաղաքագետն ընդգծեց, որ կա վիճակագրություն։ Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի երկրների ու ՌԴ–ի միջև ապրանքաշրջանառությունն անցյալ տարվա ընթացքում շեշտակիորեն աճել է, ուստի այդ պատճառով էլ Արևմուտքում ենթադրում են, որ հետխորհրդային տարածքի երկրներն օգնում են Ռուսաստանին շրջանցել պատժամիջոցները։ Հիմա դա հիմք կտա, որ ԵՄ–ն ու ԱՄՆ–ն ճնշում գործադրեն վերոհիշյալ երկրների վրա, թե կանտեսեն հարցը, դա արդեն կախված կլինի քաղաքական որոշումներից, թեև խնդրի արծարծումը, ըստ Սուրենյանցի, նույնպես ճնշման տարբերակ է։
Լրահոս
0