00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:18
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:44
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Ադրբեջանցի պաշտոնյաները «հարձակվել են» ՀԱԷԿ–ի վրա. ո՞րն է նրանց իրական նպատակը

Արթուր Ավետիսյան. Ադրբեջանի նպատակն այն է, որ Հայաստանը զրկվի իր էներգետիկ և անվտանգային վահանից
Բաժանորդագրվել
Էներգետիկ հարցերի փորձագետ Արթուր Ավետիսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Հայկական ԱԷԿ–ի գործունեության վերաբերյալ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի վերջին հայտարարությանը։
Ադրբեջանը դեռ 1990-ականներից սկսած մշտապես թուրքական կողմի հետ համատեղ լոբբիստական աշխատանքներ է իրականացրել Մեծամորի ԱԷԿ–ի շահագործման դեմ, ինչի նպատակը Հայաստանին զրկելն է իր էներգետիկ և անվտանգային վահանից։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց էներգետիկ հարցերի փորձագետ Արթուր Ավետիսյանը` անդրադառնալով Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի վերջին հայտարարությանը։
Կռվի ժամանակ միջուկային օբյեկտներին պետք չէ սպառնալ. Գրոսին` Հայկական ԱԷԿ-ի մասին
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Բաքվում նախօրեին հանդիպել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի հետ, ասել, որ կարևորում է Հայկական ԱԷԿ-ի շահագործման ընթացքում ՄԱԳԱՏԷ-ի կողմից սահմանված անվտանգության չափանիշների պահպանումը, որովհետև «Հայաստանը օգտագործում է հնացած տեխնոլոգիաներ»։
«Մեր ատոմակայանը ոչ միայն էներգետիկ համակարգի գլխավոր բաղադրիչն է, այլև առհասարակ անվտանգության կարևոր բաղադրիչը։ Այս փուլում ակտիվացել են խոսակցություններն ԱԷԿ–ի շահագործման ժամկետի երկարացման հարցի շուրջ, որը տեղափոխվում է գործնական փուլ։ Վերանորոգման աշխատանքներ իրականացնելու դեպքում հնարավոր է ատոմակայանի շահագործման ժամկետը երկարաձգել մինչև 2036 թվականը։ Տվյալ գործընթացը կանխարգելելու համար Ադրբեջանը փորձում է նման քաղաքականություն վարել»,– ասաց Ավետիսյանը։
Նա ուշադրություն դարձրեց այն հանգամանքի վրա, որ ոչ միայն Բայրամովը, այլև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Գրոսիի հետ հանդիպման ժամանակ իրականացրել են նույն քարոզչությունը, մինչդեռ ՄԱԳԱՏԷ–ի ղեկավարը, լինելով փորձառու և բանիմաց մարդ, գոնե Բայրամովի հետ հանդիպման ժամանակ հակադարձել է` նշելով, որ հայկական ԱԷԿ–ում անվտանգության բոլոր միջոցառումներն իրականացվում են հավուր պատշաճի և անվտանգության հետ կապված որևէ խնդիր չկա։ Նա նշել է, որ տվյալ հանգամանքից ելնելով` ՄԱԳԱՏԷ–ն չի զղջում այն աջակցության համար, որ տարիներ շարունակ ցուցաբերել է Հայաստանին Մեծամորի ատոմակայանի շահագործման ժամկետը երկարաձգելու համար։
«Բայց սա այն դեպքը չէ, որ մեր մասին խոսեն միայն արտասահմանյան գործընկերները։ Նաև մենք` որպես պետություն, պարտավոր ենք հակադարձել եթե ոչ հրապարակային քաղաքական, ապա գոնե դիվանագիտական ճանապարհով, որովհետև ժամանակին թուրք–ադրբեջանական լոբբինգը որոշակի դերակատարում է ունեցել Եվրամիության երկրների զգալի հատվածում, որտեղ կար նախատրամադրվածություն առ այն, որ Հայաստանը չպետք է շարունակի շահագործել ատոմակայանը։ Նույնիսկ նոր ԱԷԿ կառուցելու հարցում եվրոպական շատ երկրների կողմից կոնսենսուս չէր դրսևորվել»,– նշեց մեր զրուցակիցը։
Հաշվի առնելով այն իրողությունը, որ անվտանգային և էկոլոգիական խնդիրների ի հայտ գալը ներկա փուլում բացառվում է, հայկական կողմը, Ավետիսյանի պնդմամբ, պետք է ակտիվ դիվանագիտություն վարի, որպեսզի թուրք–ադրբեջանական տանդեմը չկարողանա հասնել իր նպատակին։
ՄԱԳԱՏԷ–ն գալիս է Հայաստան. ի՞նչ է հայտնի Հայկական ԱԷԿ–ի աշխատանքի մասին
Հիշեցնենք` Հայաստան կատարած այցից հետո ՄԱԳԱՏԷ–ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին 2022 թվականի հոկտեմբերի 4-ին Twitter-ի իր էջում գրել էր, որ Հայաստանի տնտեսությունը հենված է Մեծամորի ատոմային էլեկտրակայանի վրա և Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալությունը շարունակելու է իր աջակցությունն առաջարկել՝ օգնելու ատոմակայանին ցածր ածխածնային էներգիան մատակարարել ապահով և անվտանգ կերպով։ Գրոսին հիշատակել էր Մեծամորում արված անվտանգային բարեփոխումների մասին` նշելով, որ տպավորված է նվիրված անձնակազմի հանձնառությամբ:
Լրահոս
0