00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանում ՀՌՕ-ի ՄիԳ-29-ի անձնակազմերը որսացել են պայմանական հակառակորդի թիրախները

© Photo : official site of MoD of RF ՄիԳ-29 կործանիչ
 ՄիԳ-29 կործանիչ - Sputnik Արմենիա, 1920, 04.03.2023
Բաժանորդագրվել
Ռուս օդաչուները՝ ավիացիոն զույգերի և օղակների կազմով, տարբեր բարձրությունների վրա իրականացրել են թռիչքներ ցերեկային և գիշերային ժամերին, իրականացրել բարդ և բարձրագույն պիլոտաժի տարրեր:
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի – Sputnik. ՌԴ Հարավային ռազմական օկրուգի՝ Հայաստանում տեղակայված «Էրեբունի» ավիացիոն ռազմակայանի ՄիԳ-29 կործանիչների անձնակազմերն ուսումնավարժական թռիչքների ընթացքում որսացել են պայմանական հակառակորդի օդային թիրախները: Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
Նշվում է, որ գործնական մասից առաջ տեղի է ունեցել նախաթռիչքային նախապատրաստություն, որտեղ մանրամասն վերլուծել են թռիչքային-մարտավարական առաջադրանքներն ու թռիչքային վարժությունները:
Օդաչուներն ավիացիոն զույգերի և օղակների կազմով, տարբեր բարձրությունների վրա իրականացրել են թռիչքներ ցերեկային և գիշերային ժամերին, բարդ և բարձրագույն պիլոտաժի տարրեր, որոնք ներառում են մարտական շրջադարձեր, հորիզոնական «տակառներ», թեքադարձեր, վայրասլաց «բլրակներ»՝ թեքության մեծ անկյունով:
Բացի այդ, զինծառայողները որսացել են պայմանական հակառակորդի ինքնաթիռները նմանակող արագընթաց թիրախները։
Հայաստանում ՀՌՕ տանկիստները հրաձգության մարտավարական կրակային վարժանքներ կանցկացնեն
Անձնակազմերը մշակել են նշված թիրախների որոնումը, խոցել են դրանք հրթիռների էլեկտրոնային արձակումներով, ինչպես նաև մշակել են խախտող ինքնաթիռների հարկադիր վայրէջքը ռազմական օդանավակայանում:
Նշվում է, որ օդաչուները փոխգործակցություն են մշակել թռիչքների ղեկավարման խմբերի և թռիչքային հերթափոխեր ապահովող ստորաբաժանումների հետ:
«Ուսումնավարժական թռիչքներն իրականացվել են երիտասարդ օդաչուների պատրաստվածությունը կատարելագործելու և Հայաստանում Հարավային ռազմական օկրուգի ռազմակայանի ավիացիոն մասի օդաչուների պատրաստվածությունը պահպանելու նպատակով»,-ասված է հաղորդագրության մեջ:
Ուսումնավարժական թռիչքներին ներգրավվել է ՀՌՕ-ի ավելի քան 120 զինծառայող, գործարկվել է շուրջ 15 միավոր ռազմական և հատուկ տեխնիկա, այդ թվում՝ ՄիԳ-29 բազմաթիրախային կործանիչներ:
ՀՌՕ հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայողները ՀՀ–ում ուսումնավարժանք են անցկացրել
Լրահոս
0