00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վարչապետի հայտարարությունը կկաշկանդի իրավապահ համակարգին․ «Նոր Զովքի» պաշտպանական խումբ

© Sputnik / Asatur YesayantsՆիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյան - Sputnik Արմենիա, 1920, 04.03.2023
Բաժանորդագրվել
«Նոր Զովք» ընկերության պաշտպանական խումբը կարծում է, որ պետության կողմից բիզնեսի դեմ իրականացվող համակարգված արշավ է ընթանում։
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի – Sputnik. ՀՀ Վարչապետի կողմից կատարված հայտարարությունն անխուսափելիորեն կաշկանդելու է իրավապահ համակարգին` կատարելու օբյեկտիվ քննություն։ Այս մասին հայտարարություն է տարածել «Նոր Զովք» ընկերության պաշտպանական խումբը:
ՀՀ վարչապետը Գերմանիայում հայ համայնքի հետ հանդիպմանը հայտարարել էր, որ կա մի սուպերմարկետ (նկատի ունենալով «Նոր Զովք»-ը), որ 4 միլիարդ դրամի հարկ չի վճարել։ Դրա վերաբերյալ վարչապետը մեկնաբանություններ է տեսել, որ «Զովքը» իշխանությունը փակում է, որ «Սիթին» ու «Քարֆուրն» ավելի լավ աշխատեն: Այնուհետև հավելել էր` ձեր ասածն ա, հեսա հրապարակային դատավարությունը ցույց կտա։
«Այդ խոսքերը վկայում են, որ անգամ արտերկրում գտնվելու պարագայում վարչապետն ավելի քան տեղյակ է գործի մանրամասնություններին։ Ամենաբարձր մակարդակում արվում են հայտրարություններ, որոնք «կանխորոշում են» գործի ելքը՝ իրավապահ համակարգին ստիպելով գործը քննել միայն այն ուղղությամբ, որը բխում է արդեն իսկ կատարված զեկուցումներից և դրանց հիման վրա ձևավորված կանխակալ դատողություններից»,- ասվում է հայտարարության մեջ։
Պաշտպանները կարծում են, որ որքան էլ վարչապետն ասում է` չխախտելով անմեղության կանխավարկածը, նրա խոսքերն ուղիղ իմաստով անմեղության կանխավարկածի խախտում են, քանի որ երկրի ղեկավարն անում է հայտարարություններ, որոնք կասկածի տակ են դնում մյուս կողմի դատողությունները և կանխորոշում կայացվող դատական ակտերի բովանդակությունը:
«Եթե այս ամենը դիտարկենք նաև ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի կատարած հայտարարությունների համատեքստում, ապա պարզ է, որ գործ ունենք պետության կողմից բիզնեսի դեմ իրականացվող համակարգված արշավի հետ»,- նշվում է հաղորդագրությունում։
Ի՞նչ է հայտարարել ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն ավելի վաղ ԶԼՄ-ներին ասել էր, որ դեռ 2019 թվականից է ընկերությունը տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ սկսել նվազեցնել հարկերը, սակայն նախքան պատժիչ մեխանիզմներին անցնելն իրենք սկզբում հորդորել են վերացնել խախտումները։

Սա, ըստ պաշտպանական խմբի, ազդում է տնտեսական միջավայրի վրա, որտեղ տնտեսվարողը չունի իրական հնարավորություն իրավական գործընթացների շրջանակներում ապացուցելու իր անմեղությունը և զուգահեռ աշխատելու` վճարելով հարկեր և աշխատավարձեր։
Հիշեցնենք` հունվարի 20-ին հայտնի դարձավ, որ ՀՀ քննչական կոմիտեի քննիչները խուզարկություններ են իրականացնում «Զովք» սուպերմարկետների ցանցում։ Ավելի ուշ ՊԵԿ-ը տեղեկություն տարածեց, որ «Նոր Զովք» ՍՊԸ-ն առևտուր իրականացնող գնորդներին տրամադրում է ֆիսկալ համար պարունակող ՀԴՄ կտրոններ, սակայն այդ կտրոններում արտացոլված գնումների դիմաց վճարվող գումարների մի մասի վերաբերյալ տեղեկատվությունը չի ուղարկում հարկային մարմին:
«Նոր Զովքի» սեփականատերը` Ա․Ա․-ն, ընկերության տնօրեն Ռ․Ա․-ն, գլխավոր հաշվապահ Ս․Ս․-ն, ինչպես նաև առերևույթ հանցավոր մեխանիզմի կիրառմանը տեխնոլոգիական-ծրագրային աջակցություն ցուցաբերած մեկ այլ ՍՊԸ-ի սեփականատեր Վ․Ս․-ն կալանավորվել են։
Լրահոս
0