Արցախում ադրբեջանական զինուժի դիվերսիոն խմբի հարձակման հետևանքով կա զոհ և վիրավոր
12:25 05.03.2023 (Թարմացված է: 12:33 05.03.2023)
© Photo : official site of SSES of ArtsakhԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայության աշխատակիցները` աճյունների որոնողական աշխատանքներ իրականացնելիս

ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայության աշխատակիցները` աճյունների որոնողական աշխատանքներ իրականացնելիս
© Photo : official site of SSES of Artsakh
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. Այսօր առավոտյան ադրբեջանական զինուժի դիվերսիոն խմբի հարձակման հետևանքով ՆԳՆ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության ծառայողների շրջանում կա զոհ և վիրավոր։ Այս մասին հայտնում է ԱՀ ՆԳՆ ոստիկանության մամուլի ծառայությունը։
«Մարտի 5-ին ժամը 10։00-ի սահմաններում, «Խայփալու» կոչվող տեղանքում ադրբեջանական զինուժի դիվերսիոն խմբի հարձակման հետևանքով ՆԳՆ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության ծառայողների շրջանում կա զոհ և վիրավոր»,–ասված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան ժամը 10։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը թիրախավորել և կրակ է արձակել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։
Նշենք, որ մարտի 3–ին Արցախում հրադադարի ռեժիմի խախտման 3 դեպք էր արձանագրվել Մարտունու և Շուշիի շրջաններում։ Դրանք գրանցել էր նաև ՌԴ խաղաղապահ զորախումբը։