ՀՀ տարածքում վաղը սպասվում է քամու ուժգնացում. Սուրենյան

© Sputnik / Asatur YesayantsԳագիկ Սուրենյանը Sputnik Արմենիայում
Գագիկ Սուրենյանը Sputnik Արմենիայում - Sputnik Արմենիա, 1920, 05.03.2023
Գագիկ Սուրենյանը Sputnik Արմենիայում. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Որոշ մարզերում այն կհասնի 25-30մ/վ արագության։
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. Մարտի 6-ին ցիկլոնի անցմամբ պայմանավորված՝ հանրապետության տարածքում սպասվում է քամու ուժգնացում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
Նա նշել է, Շիրակում, Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում, Արագածոտնում, Վայոց Ձորում, Կոտայքում, Սյունիքում և Արցախում կլինի 25-30մ/վ։
Իսկ Արմավիրում, Արարատում և Երևանում քամու ուժգնացումը կլինի մինչև 17-20մ/վ։
Տեղումներ են լինելու. եղանակի տեսություն
Լրահոս
0