Ռիգայում կայարանի շենքից ապամոնտաժել են ռուսերեն գրությունը

© Pixabay / Makalu / Ռիգան
Ռիգան - Sputnik Արմենիա, 1920, 05.03.2023
Ռիգան
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Լատվիայի հաղորդակցությունների նախարար Յանիս Վիտենբերգսը ակցիան «խորհրդանշական և նշանակալի պահ է» անվանել։
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. Ռիգայի կենտրոնական երկաթուղային կայարանի շենքից հանել են ռուսերեն գրությունը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Delfi պորտալին, որը ներկայացնում է Լատվիայի հաղորդակցությունների նախարարության հաղորդումը։
«Հաղորդակցությունների նախարարության տեղեկություններով՝ մարտի 4-ին Ռիգայի կենտրոնական կայարանի շենքից ապամոնտաժել են ռուսերեն գրությունը։ Այսուհետ կայարանի անվանումը նշված կլինի միայն լատվիերեն և անգլերեն», - ասվում է հաղորդագրության մեջ։
Լատվիայի հաղորդակցությունների նախարար Յանիս Վիտենբերգսը ակցիան «խորհրդանշական և նշանակալի պահ է» անվանել, քանի որ, ըստ նրա, արդեն երկար տարիներ կայարանի անվանումը ռուսերենով գործնական նշանակություն չուներ և պահպանում էր միայն խորհրդային ժամանակաշրջանի շունչը մայրաքաղաքի սրտում։
Լրահոս
0