Դիվերսիոն խմբի հարձակման հետևանքով վիրավորում ստացած ծառայողի վիճակում դրական դինամիկա կա

© Sputnik / Armine Aleksanyan«Հանրապետական բժշկական կենտրոն»
«Հանրապետական բժշկական կենտրոն» - Sputnik Արմենիա, 1920, 06.03.2023
«Հանրապետական բժշկական կենտրոն»
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Այս պահի դրությամբ հիվանդի առողջական վիճակը գնահատվում է կայուն ծանր՝ թույլ դրական դինամիկայով։
ԵՐԵՎԱՆ, 6 մարտի - Sputnik. Մարտի 5-ին ադրբեջանական զինուժի դիվերսիոն խմբի հարձակման հետևանքով ՆԳՆ ոստիկանության կրծքավանդակի հրազենային վիրավորում ստացած ծառայողը, ում երեկ վիրահատել էին, շարունակում է գնտվել ԱՀ ԱՆ «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի վերակենդանացման բաժանմունքում։
Տեղեկությունը հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից։
Այս պահի դրությամբ հիվանդի առողջական վիճակը գնահատվում է կայուն ծանր՝ թույլ դրական դինամիկայով։
Հիշեցնենք` մարտի 5-ի առավոտյան՝ ժամը 10։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը «Խայփալու» կոչվող տեղանքում թիրախավորել և կրակ է բացել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։
Զոհվել է երեք ոստիկան, մեկը վիրավորվել է։
Լրահոս
0