00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանում հանրության մոտ 95 տոկոսը պատվաստված է կարմրուկի դեմ. Ավանեսյան

© Sputnik / Evgeny Epachintsev / Անցնել մեդիապահոցԼաբորատորիա
Լաբորատորիա - Sputnik Արմենիա, 1920, 06.03.2023
Բաժանորդագրվել
Առողջապահության նախարարի խոսքով` կարմրուկի դեմ 2 դեղաչափով պատվաստված լինելու դեպքում վարակվելը բացառվում է։
ԵՐԵՎԱՆ, 6 մարտի – Sputnik. Հայաստանում հանրության մոտ 95 տոկոսը պատվաստված է կարմրուկի դեմ և միայն 5 տոկոսն է, որ պաշտպանված չէ այդ վարակից, լրագրողների հետ հրավիրված ասուլիսում հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Առողջապահության նախարարի խոսքով` կարմրուկի դեմ 2 դեղաչափով պատվաստված լինելու դեպքում վարակվելը բացառվում է։
«Այս պահին մենք աշխատանքներ են տանում մեր պոլիկլինիկաների հետ՝ վեր հանելու կարմրուկի դեմ պատվաստումները բաց թողած բնակչության ցուցակները, նրանց հետ անհատապես աշխատանքներ տանելու համար, որպեսզի նրանք ևս պատվաստվեն և կանխեն վարակի տարածումը»,–ասաց նախարարը։
Նա ընդգծեց, որ ռիսկի խմբում են հատկապես մինչև 1 տարեկան երեխաները, որոնց չեն կարող պատվաստել։
Նախարարը հիշեցրեց, որ Հայաստանում կարմրուկի վերջին բռնկումը եղել է 2006-2007 թվականներին, և երկիրն ունի այն փորձը, որն անհրաժեշտ է հիվանդության բռնկումը կանխարգելելու, զսպելու համար։
Ավանեսյանն շեշտեց, որ այս պահին համավարակի կամ համաճարակի մասին խոսք չկա և «նման սցենարներ հորիզոնում չեն երևում»։
Հիշեցնենք՝ Հայաստանում այսօր ժամը 11:00-ի դրությամբ կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 20-ի։
Պատվաստումների ազգային օրացույցով կարմրուկի դեմ պատվաստումները նախատեսված են 1 և 6 տարեկան երեխաների համար:
Կարմրուկի դեմ պլանային պատվաստումները չստացած երեխաների ծնողներին գերատեսչությունից հորդորում են դիմել հաշվառման պոլիկլինիկա և պատվաստել երեխաներին:
Միաժամանակ, պատվաստման են ենթակա նաև կարմրուկով հիվանդների հետ շփված այն անձինք, ովքեր չունեն կարմրուկի դեմ 2 դեղաչափ պատվաստում:
Կարմրուկը սուր վիրուսային, խիստ բարձր վարակելիությամբ հիվանդություն է, որը բնորոշվում է ցանային երևույթներով, չոր հազով, ջերմությամբ և այլն: Վարակը փոխանցվում է օդային ճանապարհով։
Լրահոս
0