Հայաստանը ֆուտզալի ազգային հավաքականների դասակարգման աղյուսակում 20-րդն է

© Photo : Football Federation of ArmeniaՖուտզալի Հայաստանի հավաքականի անդամները
Ֆուտզալի Հայաստանի հավաքականի անդամները - Sputnik Արմենիա, 1920, 06.03.2023
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՈւԵՖԱ-ն թարմացրել է ֆուտզալի ազգային հավաքականների դասակարգման աղյուսակը:
ԵՐԵՎԱՆ, 6 մարտի – Sputnik. Հայաստանի ֆուտզալի հավաքականը ֆուտզալի ազգային հավաքականների դասակարգման աղյուսակում 20-րդն է։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։
«ՈւԵՖԱ-ն թարմացրել է ֆուտզալի ազգային հավաքականների դասակարգման աղյուսակը: Հայաստանի հավաքականը բարելավել է դիրքերը և այժմ զբաղեցնում է 20-րդ հորիզոնականը»,– ասված է հաղորդագրությունում։
Աղյուսակըգլխավորում է Պորտուգալիան։ Առաջին տասնյակում են համապատասխանաբար Ռուսաստանը, Իսպանիան, Ղազախստանը, Խորվաթիան, Ադրբեջանը, Ուկրաինան, Սերբիան, Իտալիան, Վրաստանը։
Հայաստանի ֆուտզալի հավաքականը հաղթեց Բոսնիային և դուրս եկավ ԱԱ-2024-ի էլիտ ռաունդ
Լրահոս
0