Ռեկորդային ցուցանիշներ. Հայաստանում հունվարի ժողովրդագրական պատկերը բարելավվել է

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայաստանի ազգային վիճակագրական կոմիտեն ներկայացրել է հունվարիժողովրդագրական ցուցանիշները։
Հայաստանում հիմնական ժողովրդագրական ցուցանիշները բարելավվել են։ Այս մասին են փաստում ընթացիկ տարվա հունվարի ցուցանիշները։
Մասնավորապես` 2023 թվականի հունվարին 3229 երեխա է ծնվել, այն դեպքում, երբ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում լույս աշխարհ է եկել 2868 երեխա։ Այսինքն` 361 երեխա ավելի։ 2020 թվականից ի վեր սա ամենաբարձր ցուցանիշն է։
Բացի դրանից, ընթացիկ տարվա հունվարին 2020 թվականից սկսած արձանագրվել է մահացությունների ամենացածր ցուցանիշը։ Այս տարվա առաջին ամսին մահացել է 2487 մարդ, իսկ նախորդ տարի` 302 մարդ ավելի շատ (2789)։
Ամուսնությունները նույնպես շատացել են։ 2023 թվականի հունվար ամսվա ընթացքում պսակադրվել է1312 զույգ, ինչը 204-ով շատ է նախորդ տարվանից(1108)։ Սա նույնպես վերջին4 տարվա ամենաբարձր ցուցանիշն է։ Ամուսնալուծությունների առումով ամեն ինչ կայուն է, չնայած որոշակի նվազում նկատվում է։ 2022 թվականի հունվարին 371 ամուսնալուծություն է եղել, իսկ այս տարի` 335։
Հայաստանում ծնելիությունը նվազում է, ամուսնալուծությունների թիվը՝ ավելանում
Լրահոս
0