00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Ժառանգություն Նիգերիայից, կամ տվեք ձեր կոդը. բանկերն ահազանգում են խարդախությունների մասին

Ժառանգություն Նիգերիայից կամ տվեք ձեր կոդը. Բանկերն ահազանգում են խարդախությունների մասին
Բաժանորդագրվել
Հայաստանյան բանկերն իրենց հաճախորդներին հաղորդագրություններ են ուղարկում` զգուշացնելով ֆինանսական զեղծարարությունների դեպքերի աճի մասին։
Բանկերը կիբեռանվտանգության իրազեկման ծրագրեր են իրականացնում ոչ թե պարտավորվածութունից ելնելով, այլ իրենց հաճախորդների դրամական միջոցներն ու անձնական և ֆինանսական գաղտնի տվյալները պաշտպանելու համար։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՍԱՅԲԵՐ ԳԵՅԹՍ ընկերության հիմնադիր-տնօրեն Սամվել Գևորգյանը` մեկնաբանելով վերջին շրջանում ՀՀ տարբեր բանկերից հաճախորդներին ուղարկվող նախազգուշացումները հնարավոր խարդախությունների մասին։
«Վերջին շրջանում հաճախակի են հանդիպում դեպքեր, երբ խարդախության նպատակով «Ֆեյսբուքում» կեղծ օգտահաշիվներ են բացվում, որոնք ներկայանում են որպես որևէ արագ դրամական փոխանցումներ կատարող ընկերության աշխատակից։ Խարդախության նպատակով նշված կեղծ հաշվից սոցցանցի օգտատերերին գրում են, թե իբր ընկերությունը 5000 դրամ բոնուս է տրամադրում իր հաճախորդներին, և դրա համար անհրաժեշտ է նոր հաշիվ բացել տվյալ համակարգում կամ հարցնում է ձեր ընթացիկ հաշվի մուտքանունը, որին էլ պետք է փոխանցվի այդ բոնուսը»,– ասաց Գևորգյանը։
Պոտենցիալ զոհի վստահությունը շահելուց հետո, նրա խոսքով, նամակարգության ընթացքում պահանջում են անձը հաստատող փաստաթուղթ և հեռախոսահամարին ուղարկված կոդը։ Անձը հաստատող փաստաթղթի տվյալների և կոդի միջոցով խարդախները փոխում են բանկային հաշվեհամարի գաղտնաբառն ու այն խլում իրենց զոհի ձեռքից` ազատորեն տնօրինելով նրա ֆինանսական միջոցները և նույնիսկ նրա անունից վարկեր ձևակերպում։
Վերջին շրջանում հայաստանյան բանկերից շատերն իրենց հաճախորդներին հաղորդագրություններ են ուղարկում՝ զգուշացնելով հեռախոսակապի միջոցով, սոցիալական կայքերում, մեսենջերներում (Whatsapp, Viber, Telegram) և ինտերնետային վաճառքի հարթակներում կատարվող զեղծարարությունների դեպքերի աճի մասին։ Հաղորդագրություններում շեշտվում է, որ բանկի աշխատակիցը երբեք չի զանգահարում և չի հարցնում քարտի համար, CVV կոդ կամ այլ տվյալներ: Ուստի, հորդորում են նման դեպքերում տվյալներ չտրամադրել ու կապ հաստատել բանկի հետ։
Սամվել Գևորգյանը նշում է, որ ֆինանսական խարդախություններն առավել մեծ տարածում ունեն հատկապես սոցիալապես անապահով երկրներում։
«Գազի վաճառքով» պետք չէ զբաղվել. ԱԱԾ–ն զգուշացնում է խարդախության մասին
«Սովորաբար խարդախության դեպքեր ավելի հաճախ են հանդիպում այն երկրներում, որտեղ սոցիալապես անապահով մարդիկ մեծ թիվ են կազմում և որտեղ հեշտ գումար վաստակելը կամ, օրինակ, Նիգերիայում ապրող հարուստ բարեկամից մեծ ժառանգություն ստանալը չափից շատ գայթակղիչ առաջարկ է թվում»,– ասում է նա։
Հայաստանում կիբեռանվտանգության կամ տեղեկատվական անվտանգության իրազեկման մակարդակը, Գևորգյանի դիտարկմամբ, համարվում է միջինից բարձր` շնորհիվ ոլորտի մասնագետների ջանքերի, որոնք տարիներ շարունակ ահազանգում են խարդախության տարբեր ձևերի մասին։ Բայց հաքերներն ու տարատեսակ չարագործները օրեցոր կատարելագործում են հանցագործության մեթոդները և նորովի մոտեցումներով փորձում գումար կամ անձնական տվյալներ կորզել անփորձ մարդկանցից։
Այսօր աշխարհում, նաև Հայաստանում, կիբեռխարդախության ամենատարածված ձևերից մեկը, այսպես կոչված, «ֆիշինգն» է, երբ էլեկտրոնային փոստի, սոցցանցի միջոցով քաղաքացուն է ուղարկվում հղում, որով անցնելուց նա տեսնում է ծանոթ բանկի կամ օնլայն ծառայության կեղծ էջ, որը իրական էջից շատ դժվար է տարբերակելը։
«Որպես օրինակ պատկերացրեք, որ էլփոստի միջոցով ստանում եք նամակ, որն ուղարկվել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի անունից, բայց իրականում պարունակում է վտանգավոր հղում, որով անցնելու դեպքում հայտնվում եք սոցցանցի անվանմանը շատ մոտ անվանումով և արտաքին տեսքից գրեթե չտարբերվող մի կեղծ էջում։ Այդ դեպքում վստահ եղեք, որ այն ամենայն հավանականությամբ փորձում է կորզել ձեր նույնականացման տվյալները «Ֆեյսբուքում» (օգտատիրոջ անուն, գաղտնաբառ և այլն)»,– ասում է Սամվել Գևորգյանը։
Խաբեության զոհ չդառնալու ու ֆինանսական միջոցները չկորցնելու համար մասնագետը խորհուրդ է տալիս տարբեր ծառայությունների անունից ներկայացող անձանց ոչ մի դեպքում չփոխանցել անձնական տվյալներ, եթե նույնիսկ զանգահարողը ներկայացել է որպես բանկի անվտանգության կամ որևէ պետական մարմնի աշխատակից։ Անհրաժեշտ է նաև ուշադրություն դարձնել էլփոստով ստացված հղումների անվանումերին և խուսափել անծանոթ հղումներով անցնելուց, հեռու մնալ գայթակղիչ առաջարկներից և խոստումնալից թվացող խաղարկություններից։ Իսկ եթե արդեն խարդախության զոհ եք դարձել, անհապաղ պետք է դիմել իրավապահ մարմիններին։
Լրահոս
0