https://armeniasputnik.am/20230307/adrbejani-diversivon-hardzakman-manramasnery-nerkajacvel-en-eahk-minski-khmbi-hamanakhagahin-56396847.html
Ադրբեջանի դիվերսիոն հարձակման մանրամասները ներկայացվել են Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահին
Ադրբեջանի դիվերսիոն հարձակման մանրամասները ներկայացվել են Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահին
ՀՀ փոխարտգործնախարարը տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր է քննարկել Լուիս Բոնոյին հետ։ 07.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-07T19:20+0400
2023-03-07T19:20+0400
2023-03-07T19:23+0400
հայաստան
ադրբեջան
լուիս բոնո
դիվերսիա
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/03/07/56396822_0:0:3593:2021_1920x0_80_0_0_c5887a5bf4b43b44d54190eec528e613.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 մարտի – Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Լուիս Բոնոյի հետ քննարկել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները: Տեղեկությունը հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։«Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցերի շուրջ»,-նշված է հաղորդագրության մեջ։Վահե Գևորգյանը Լուիս Բոնոյին է ներկայացրել մարտի 5-ին Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի դիվերսիոն հարձակման մանրամասները:Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին:ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է, որ Ադրբեջանը չարամտորեն չի կատարում Լաչինի միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի հրատապ միջոց կիրառելու որոշումը:Հիշեցնենք, որ մարտի 5-ի առավոտյան՝ ժամը 10։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը «Խայփալու» կոչվող տեղանքում թիրախավորել և կրակ է բացել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։Զոհվել է երեք ոստիկան, մեկը վիրավորվել է։ Բաքուն իր հերթին հայտնել է երկու ադրբեջանցի զինծառայողի մահվան մասին։Ադրբեջանի զոհերը դեպքի վայրից դուրս են բերվել ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ. պետնախարար
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/03/07/56396822_410:0:3141:2048_1920x0_80_0_0_01b8c39f9e74aa2cbf2501a51ea892ca.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, ադրբեջան, լուիս բոնո, դիվերսիա
հայաստան, ադրբեջան, լուիս բոնո, դիվերսիա
Ադրբեջանի դիվերսիոն հարձակման մանրամասները ներկայացվել են Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահին
19:20 07.03.2023 (Թարմացված է: 19:23 07.03.2023) ՀՀ փոխարտգործնախարարը տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր է քննարկել Լուիս Բոնոյին հետ։
ԵՐԵՎԱՆ, 7 մարտի – Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Լուիս Բոնոյի հետ քննարկել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները: Տեղեկությունը հայտնում է
ԱԳՆ մամուլի ծառայությունը։
«Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցերի շուրջ»,-նշված է հաղորդագրության մեջ։
Վահե Գևորգյանը Լուիս Բոնոյին է ներկայացրել մարտի 5-ին Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի դիվերսիոն հարձակման մանրամասները:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին:
ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է, որ Ադրբեջանը չարամտորեն չի կատարում Լաչինի միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի հրատապ միջոց կիրառելու որոշումը:
Հիշեցնենք, որ մարտի 5-ի առավոտյան՝ ժամը 10։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը «Խայփալու» կոչվող տեղանքում
թիրախավորել և կրակ է բացել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։
Զոհվել է երեք ոստիկան, մեկը վիրավորվել է։ Բաքուն իր հերթին հայտնել է երկու ադրբեջանցի զինծառայողի մահվան մասին։