https://armeniasputnik.am/20230307/antesaneli-dzerqykartses-dzgdzgum-ev-srum-e-hakamartutjunn-ukrainajum-chinastani-agn-56351045.html
«Անտեսանելի ձեռքը» կարծես ձգձգում և սրում է հակամարտությունն Ուկրաինայում. Չինաստանի ԱԳՆ
«Անտեսանելի ձեռքը» կարծես ձգձգում և սրում է հակամարտությունն Ուկրաինայում. Չինաստանի ԱԳՆ
Չինաստանի արտգործնախարարը հույս ունի, որ Եվրոպան գործնականում կյանքի կկոչի ռազմավարական անկախությունը։ 07.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-07T10:02+0400
2023-03-07T10:02+0400
2023-03-07T10:03+0400
չինաստան
ուկրաինա
եվրոպա
պատերազմ
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/03/02/56148173_0:120:1601:1020_1920x0_80_0_0_7ad702d69e8601c75581b903c3f8995e.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 մարտի – Sputnik. Ուկրաինայի ճգնաժամի վերաբերյալ բանակցություններին աջակցելու ջանքերն անդադար ձախողվում են, տպավորություն է ստեղծվում` կարծես «անտեսանելի ձեռքը» նպաստում է հակամարտության ձգձգմանը և բորբոքմանը։ Այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Չինաստանի արտգործնախարար Ցին Գանը։ ԵՄ-ն և ՆԱՏՕ-ն մասնակցում են Ուկրաինայի հակամարտությանը. Հունգարիայի խորհրդարանի խոսնակ«Մի քանի օր առաջ մենք հրապարակեցինք ուկրաինական ճգնաժամի քաղաքական կարգավորման վերաբերյալ Չինաստանի դիրքորոշման մասին փաստաթուղթը, առաջ քաշելով 12 առաջարկ, այդ թվում` բոլոր երկրների ինքնիշխանությունը հարգելու, սառը պատերազմի մտածողությունից հրաժարվելու, հրադադարի և պատերազմը դադարեցնելու, ինչպես նաև խաղաղ բանակցություններ սկսելու վերաբերյալ։ Առաջարկների էությունը հաշտեցմանն ու խաղաղ բանակցությունների առաջմղմանն աջակցելն է», – հայտարարել է Ցին Գանը։Նա նշել է, որ, կարծես, ինչ–որ «անտեսանելի ձեռք» ուկրաինական ճգնաժամն օգտագործում է սեփական աշխարհաքաղաքական մտահղացումներն իրագործելու համար։Ըստ դիվանագետի` անկախ նրանից, թե ինչպես կզարգանան իրադարձությունները, Չինաստանը ԵՄ–ին մշտապես համարելու է իր բազմակողմանի ռազմավարական գործընկերը։
չինաստան
ուկրաինա
եվրոպա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/03/02/56148173_62:0:1503:1081_1920x0_80_0_0_027a01b99cc5cd80636df798bda99cc4.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
չինաստան, ուկրաինա, եվրոպա, պատերազմ
չինաստան, ուկրաինա, եվրոպա, պատերազմ
«Անտեսանելի ձեռքը» կարծես ձգձգում և սրում է հակամարտությունն Ուկրաինայում. Չինաստանի ԱԳՆ
10:02 07.03.2023 (Թարմացված է: 10:03 07.03.2023) Չինաստանի արտգործնախարարը հույս ունի, որ Եվրոպան գործնականում կյանքի կկոչի ռազմավարական անկախությունը։
ԵՐԵՎԱՆ, 7 մարտի – Sputnik. Ուկրաինայի ճգնաժամի վերաբերյալ բանակցություններին աջակցելու ջանքերն անդադար ձախողվում են, տպավորություն է ստեղծվում` կարծես «անտեսանելի ձեռքը» նպաստում է հակամարտության ձգձգմանը և բորբոքմանը։ Այս մասին,
ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Չինաստանի արտգործնախարար Ցին Գանը։
«Մի քանի օր առաջ մենք հրապարակեցինք ուկրաինական ճգնաժամի քաղաքական կարգավորման վերաբերյալ Չինաստանի դիրքորոշման մասին փաստաթուղթը, առաջ քաշելով 12 առաջարկ, այդ թվում` բոլոր երկրների ինքնիշխանությունը հարգելու, սառը պատերազմի մտածողությունից հրաժարվելու, հրադադարի և պատերազմը դադարեցնելու, ինչպես նաև խաղաղ բանակցություններ սկսելու վերաբերյալ։ Առաջարկների էությունը հաշտեցմանն ու խաղաղ բանակցությունների առաջմղմանն աջակցելն է», – հայտարարել է Ցին Գանը։
Նա նշել է, որ, կարծես, ինչ–որ «անտեսանելի ձեռք» ուկրաինական ճգնաժամն օգտագործում է սեփական աշխարհաքաղաքական մտահղացումներն իրագործելու համար։
Միևնույն ժամանակ ԱԳՆ ղեկավարը հույս է հայտնել, որ ԵՄ–ն դասեր կքաղի ուկրաինական ճգնաժամից։ «Հույս ունենք, որ Ուկրաինայի պատերազմի դժվարություններն ապրելով, Եվրոպան գործնականում կիրականացնի ռազմավարական անկախությունը, երկարատև խաղաղության և կայունության կհասնի», – ասել է նա։
Ըստ դիվանագետի` անկախ նրանից, թե ինչպես կզարգանան իրադարձությունները, Չինաստանը ԵՄ–ին մշտապես համարելու է իր բազմակողմանի ռազմավարական գործընկերը։